2025 թվականի 20 կարևոր իրադարձություններն աշխարհում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.12.2025 | 23:31
Էլեկտրաէներգիան տոնական օրերին խնայողաբար օգտագործել. Պետրոսյանի հորդորը
30.12.2025 | 23:08
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
30.12.2025 | 22:53
Viva-ի ցանցի ենթահամակարգերից մեկը վթարվել է
30.12.2025 | 22:38
Քննարկվել են հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պահնորդական գործունեության նոր կարգավորումները
30.12.2025 | 22:23
Ադրբեջանում 2025 թվականին ոչ մարտական ​​իրավիճակներում առնվազն 42 զինծառայող է զոհվել
30.12.2025 | 22:06
Առաջիկա օրերին որոշ շրջաններում հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ. Ազիզյան
30.12.2025 | 21:50
Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը
30.12.2025 | 21:41
Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի
30.12.2025 | 21:30
Պուտինի նստավայրի վրա ԱԹՍ-ի հարձակման հաստատում չկա. ISW
30.12.2025 | 21:14
Ադրբեջանում բենզինի, կոմունալ ծառայությունների և այլ գները բարձրացել են
30.12.2025 | 21:01
Խցանման մեջ է եղել 136 բեռնատար և մարդատար ավտոմեքենա. ՓԾ
30.12.2025 | 20:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.12.2025 | 20:30
ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև նոր փաստաթղթեր կլինեն, որոնք կուրվագծեն՝ ինչպես «TRIPP» ընկերությունը կստեղծվի․ Վահան Կոստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.12.2025 | 20:16
Դատարանը փոխել է Սամվել Կարապետյանի խափանման միջոցը
30.12.2025 | 20:07
Երբ այս պատը չկար, Կիրանցն ավելի անվտա՞նգ էր. Փաշինյանը՝ Կիրանցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոր հակամարտություններ, նոր զոհեր, հին ու նոր հակամարտությունների կարգավորման փորձեր, քաղաքական իրադարձություններ։ Դոնալդ Թրամփը վերադարձավ Սպիտակ տուն, հակամարտող կողմերի միջև միջնորդի դեր ստանձնեց՝ հավակնելով Խաղաղության Նոբելյան մրցանակի, որը, սակայն, չստացավ։ Գազայում պատերազմն ավարտվեց, սակայն դա վերջնական խաղաղություն չբերեց տարածաշրջանին։ Factor TV-ն ամփոփել է 2025 թվականին աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցած այս և այլ կարևոր իրադարձություններից մի քանիսը։

Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին երկրորդ անգամ ստանձնեց Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը, տեղիունեցավ երդմնակալության արարողություն։ Թրամփը երկրորդ նախագահն է, որն ընտրվել է երկու ոչ անընդմեջ ժամկետով, և առաջին գործիչը, որը 78 տարեկանում զբաղեցրել է այդ պաշտոնը։

***

Երկրորդ ժամկետով Սպիտակ տուն վերադարձած Թրամփը, այսպես կոչված, առևտրային պատերազմ սկսեց աշխարհի դեմ։ Արդեն փետրվարի 1-ին ԱՄՆ-ը 25% մաքսատուրք սահմանեց Մեքսիկայից և Կանադայից, 10% էլ՝ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար։ Ի պատասխան՝ Չինաստանը 15% մաքսատուրք սահմանեց Միացյալ Նահանգներից ներմուծվող ածխի և հեղուկ բնական գազի համար։ Ապրիլի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց ներմուծման նոր մաքսատուրքերի մասին՝ այդ օրն անվանելով «Ազատագրման օր»։ Միջոցառումները ներառում էին ներմուծվող բոլոր ապրանքների համար 10% մաքսատուրք, իսկ որոշ երկրների համար՝ ավելի բարձր դրույքաչափեր։ Հայաստանից ներկրվող ապրանքների համար դրանք կազմում են 10 տոկոս։

***

Նախընտրական փուլում Դոնալդ Թրամփին անվերապահ աջակցություն հայտնած գործարար Իլոն Մասկը փետրվարի սկզբին ԱՄՆ-ում նշանակվեց հատուկ պետական աշխատակից՝ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, որը ստեղծվել էր դաշնային գործակալությունների աշխատանքն օպտիմալացնելու և կառավարության ծախսերը կրճատելու համար։ Ավելի ուշ նա տարաձայնություններ ունեցավ ԱՄՆ նախագահի հետ, այնուհետև հեռացավ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի պաշտոնից, իսկ նրա ղեկավարած կառույցն ընդհանրապես լուծարվեց։

***

Մարտի 28-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ը լուծարելու մասին: Հուլիսի 1-ից կառույցը պաշտոնապես դադարեցրեց գործունեությունը, դրա արտաքին օգնության գործառույթները փոխանցվեցին Պետքարտուղարությանը։ USAID-ի ծրագրերի շուրջ 83%-ը չեղարկվեց, անձնակազմի մոտ 94%-ը՝ կրճատվեց։

***

Նախագահի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց՝ փետրվարի 28-ին Սպիտակ տանն առաջին անգամ Ուկրաինայի նախագահին հյուրընկալելիս Դոնալդ Թրամփը հրապարակային վիճաբանություն ունեցավ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս իրադարձությունից հետո Սպիտակ տունը հայտարարեց Ուկրաինային սպառազինության անվճար մատակարարումները դադարեցնելու մտադրության մասին։

***

2025 թվականը նույնպես վերջակետ չդրեց Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմին։ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների միջնորդությամբ ու մասնակցությամբ մի շարք բանակցություններ անցկացվեցին, հանդիպեցին նաև Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաև խաղաղության ծրագիր ներկայացվեց, որը շատերը գնահատեցին որպես ռուսական կողմի շահերից բխող։ Ծրագրի քննարկումները շարունակվում են, սակայն այս բոլոր ջանքերը չեն հանգեցնում Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման, ինչպես նաև պատերազմի ու զոհերի դադարեցման։

***

Հունիսի 13-ի առավոտյան՝ Իսրայելը հարձակվեց Իրանի վրա՝ հայտարարելով«Առյուծի վերելք» գործողության մասին: Իսրայելը թիրախային հարվածներ հասցրել Իրանի միջուկային, ռազմական օբյեկտներին, տարբեր պաշտոնյաների բնակության շենքերին: Իրանը հակադարձեց «Իրական խոստում» գործողությամբ՝ բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելով Իսրայելի ուղղությամբ: Հունիսի 22-ին հակամարտությանը միացավ ԱՄՆ-ը՝ հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Հունիսի 24-ին արդեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեցԻրանի և Իսրայելի միջև հրադադարի մասին։

***

Թաիլանդի և Կամբոջայի միջև իրադրությունը կրկին սրվեց։ Երկրների սահմանի երկայնքով մարտեր սկսվեցին, որոնք տևեցին մինչև հուլիսի 28-ը, երբ Թաիլանդի և Կամբոջայի վարչապետները համաձայնության եկան հրադադարի շուրջ Մալայզիայի մայրաքաղաքում: Դեկտեմբերի 7-ին, սակայն, բախումները վերսկսվեցին։ Թաիլանդն ու Կամբոջան ավելի քան մեկ դար վիճարկում են 800 կիլոմետր երկարությամբ սահմանը։ Երկարատև վեճի կենտրոնում է Պրեահ Վիհեար հինդուիստական ​​տաճարային համալիրն է և հարակից հողերը, այսպես կոչված, «Զմրուխտե եռանկյունում», որտեղ հատվում են Թաիլանդի, Կամբոջայի և Լաոսի սահմանները։

***

Բախումներից չխուսափեցին նաև Հնդկաստանն ու Պակիստանը։ Մայիսի 7-ին Հնդկաստանը հրթիռային հարվածներ հասցրեց Պակիստանին «Սինդուր» գործողության շրջանակում, ինչը հանգեցրեց երկու երկրների միջև հակամարտության կտրուկ սրման և հարվածների փոխանակման։ Հակամարտությունը սկսվեց ապրիլի 22-ին տեղի ունեցած հարձակումից, որի ժամանակ զինված անձինք կրակ էին բացել զբոսաշրջիկների վրա Ջամմու և Քաշմիր նահանգի Պահալգամ քաղաքի մոտակայքում՝ սպանելով 26 մարդու։ Հնդկաստանի ռազմական պատասխանից առաջ երկու երկրները կասեցրել էին երկկողմ համաձայնագրերը։ Մայիսի 10-ին հրադադար հայտարարվեց։

***

Հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում Գազայում խաղաղության գագաթնաժողով անցկացվեց։ Այն հաջորդել էրԻսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև 2023 թվականին սկսված պատերազմի դադարեցմանն ուղղված խաղաղության պլանի առաջին փուլի իրականացման շուրջ համաձայնությանը։ Գագաթնաժողովին մասնակցեց շուրջ 30 երկրի ներկայացուցիչ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետը։ Գագաթնաժողովի արդյունքներով Եգիպտոսի, ԱՄՆ, Թուրքիայի նախագահներն ու Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին համատեղ հռչակագիր ստորագրեցին։

***

Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը 2025 թվականի մայիսի 12-ին պաշտոնապես հայտարարեց ինքնալուծարման և զինված պայքարի դադարեցման մասին՝ հետևելով իր բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կոչին։ Տեղի ունեցավ զինաթափման խորհրդանշական արարողություն։ Հիմա կողմերը փորձում են իրավիճակի վերջնական քաղաքական լուծման ուղղությամբ։

***

Թուրքիայում ձերբակալվեց գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապերի մեղադրանքով։ Իմամօղլուն համարվում է հաջորդ ընտություններում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցը։ Սրան հետևեցին նաև բազմաթիվ այլ ընդդիմադիր ձերբակալություններ, դրանց պատճառով՝ զանգվածային բողոքի ցույցեր։

***

Ամերիկյան զինված ուժերը Վենեսուելայի ջրերում կամ դրանց մոտակայքում քաղաքացիական նավակների վրա մահացու հարվածների շարք սկսեցին։ ԱՄՆ կառավարությունն արդարացրեց հարձակումները՝ պնդելով, որ թիրախավորված նավերն օգտագործվում են թմրանյութերի մաքսանենգության և ահաբեկչության համար։ Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Վենեսուելայի ծովային շրջափակման մասին՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող նավթատար լցանավերի դեմ։

***

ԱՄՆ-ում բյուջեի հետ կապված անհամաձայնությունների պատճառով կառավարության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվեց։ Ամերիկյան պատմության ամենաերկար՝ 43 օր տևած շաթդաունն ավարտվեց նոյեմբերի 12-ին։

***

Ապրիլի 21-ին 88 տարեկանում կյանքից հեռացավ Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Տևական ժամանակ նա բժիշկների հսկողության ներքո էր։ Մայիսի 8-ին կաթոլիկ եկեղեցու քահանայապետ ընտրվեց կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը՝ ստանալով Լևոն XIV անունը։ Նա Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին ամերիկացի պապն է։

***

Հոկտեմբերի 19-ին Լուվրի կողոպտեցին։ Առավոտյան ժամը 9:30-ին, թանգարանի բացումից կես ժամ անց, հանցագործները պատուհանից ներխուժել էին թանգարանի Ապոլլոն պատկերասրաh, կոտրել երկու ցուցափեղկ և գողացել մի քանի զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն I-ի կողմից իր կնոջը՝ կայսրուհի Մարի-Լուիզային նվիրած զմրուխտե և ադամանդե վզնոցը, կայսրուհի Եվգենիային պատկանող թագը՝ զարդարված գրեթե 2000 ադամանդներով։ Մի քանի կասկածյալ է ձերբակալվել։ Գողացված զարդերը նրանց մոտ չեն հայտնաբերվել։

***

Նոյեմբերի 1-ին Կահիրեում բացվեց Մեծ Եգիպտական ​​թանգարանը։ Այն աշխարհի ամենամեծ հնագիտական ​​թանգարանն է։

***

Ավստրալիան դարձավ աշխարհի առաջին երկիրը, որտեղ դեկտեմբերի 10-ից ուժի մեջ մտավ 16 տարեկանից փոքր անձանց համար սոցիալական ցանցերի արգելքը։ Օրենքը կենտրոնանում է 10 կայքերի վրա, այդ թվում՝ YouTube-ի, Facebook-ի, Instagram-ի, X-ի և TikTok-ի։

***

Մարտի 2-ին տեղի ունեցավ 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի ու Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացավ միանգամից հինգ մրցանակի, այդ թվում՝ գլխավոր՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։

***

Դեկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ ամերիկացի գործարար Իլոն Մասկը պատմության մեջ առաջին մարդն է, որի կարողությունը գերազանցել է 700 միլիարդ դոլարը։ Ըստ Forbes-ի՝ Մասկի կարողություը հասել է շուրջ 749 միլիարդ դոլարի։

Պատրաստեց՝ Էմմա Չոբանյանը