Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է Ուկրաինայի ընտրությունները վերահսկելու ձգտման մեջ։

«Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի», – DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ասել է Ուկրաինայի նախագահը: Այսպիսով՝ Զելենսկին մեկնաբանել է Պուտինի խոսքերն այն մասին, որ Մոսկվան «պատրաստ է մտածել» անվտանգության ապահովման մասին, եթե Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվեն: Պուտինն ասել է, որ ՌԴ բանակը քվեարկության օրը կարող էր ձեռնպահ մնալ ուկրաինական տարածքի խորքերը հարվածելուց: Միևնույն ժամանակ, նա կոչ է արել, որ Ռուսաստանում բնակվող ուկրաինացիները նույնպես քվեարկության հնարավորություն ստանան:

Ուկրաինայի օրենքներն արգելում են ռազմական դրության ժամանակ ընտրությունների անցկացումը, այդ թվում՝ նախագահական ընտրությունները: Ուկրաինայում պատերազմի ընթացքում չեն կայացել 2023 թվականին նախատեսված Գերագույն ռադայի ընտրությունները, ինչպես նաև 2024 թվականին նախատեսված նախագահական ընտրությունները: Այս ֆոնին ՌԴ իշխանությունները տարածում են Ուկրաինայի գործող իշխանության ոչ լեգիտիմության մասին պնդումներ։