Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ

Լուրեր

30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների մի խումբ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի զարգացմանը, տնտեսական խթանմանը, ներդրումներին և մարդկային կարողությունների զարգացմանը վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ թեմաներ, որոնք վերաբերել են Հայաստանի զարգացմանը, տնտեսության խթանմանը, ներդրումների ոլորտում առկա հնարավորություններին, կապիտալի շուկայում առաջընթացի ապահովմանը, մարդկային կարողությունների զարգացմանը, Հայաստանը նորովի բրենդավորելուն վերաբերող հարցերին։ Մտքեր են փոխանակվել տեխնոլոգիաների, կրթության, գիտության բնագավառներում ՀՀ Կառավարության ծրագրերի և գործիքակազմերի շուրջ։

Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, վերոնշյալ ուղղություններով հնչել են նաև առաջարկություններ, որոնք կքննարկվեն Կառավարությունում։ Երկրի ղեկավարն առաջարկել է աշխատանքային քննարկումներին ներգրավել նաև նախաձեռնություններով հանդես եկած մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական։