Այդ հատվածը ՌԴ կառավարման ներքո չէ, որ հանձնեն ՀՀ-ին․ Փաշինյանը՝ Մեղրիով անցնելիք երթուղու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
Բոլորը

Երկաթուղու Մեղրիի հատվածի հետ կապված թյուրըմբռնում կա, այդ հատվածը Ռուսաստանի կառավարման ներքո չի, որ իրենք հանձնեն Հայաստանին։ Այս մասին լրագրողների հետ ճապազրույցի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծեց, որ այն ՀՀ ինքնիշխան տարածքն է, և այդ տարածքի կառավարումը պետությունը որևէ մեկին չի արտապատվիրակել։ 

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանին հաջողվել է հաղթահարել Եվրամիության «Խաղաղության աջակցության» ծրագրով 20 միլիոն եվրոյի այդ խոչընդոտը, և ի՞նչ քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում է դա հնարավոր դարձել, Փաշինյանը պատասխանել է․ 

«Արտաքին գործերի նախարարը զեկուցել է ինձ, որ Հունգարիայի գործընկերները կարծես որոշմանը համաձայնվել են, և կա կոնսենսուս։ Դե յուրե որոշումը կլինի, կհրապարակվի, դա բովանդակային առումով այս պահին չեմ կարող ասել, բայց բոլոր դեպքերում դա նպաստելու է և ծախսվելու է խաղաղության օրակարգի և խաղաղության տրամաբանությամբ»։

«Խաղաղության խաչմերուկի» հետ կապված Փաշինյանն ասել է՝  հռչակագրում հստակ գրված է, որ այն Հայաստան-Ադրբեջան երկկողմ նախագիծ է, և երրորդ երկրների ներգրավվածությունը կարող է քննարկվել միայն երկկողմ ձևաչափով։ 

«Բայց նաև ասեմ, որ ես Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրել եմ շտապ կարգով զբաղվել մասնավորապես երկաթուղու՝ Երասխից մինչև Ադրբեջան և դեպի Նախիջևան սահման, և Ախուրիկի հատվածի մինչև Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ։ Եվ կարծում եմ՝ նաև ես առաջիկայում նույն հարցը կբարձրացնեմ կապված Իջևան-Ղազախ հատվածի հետ կապված, որովհետև կարծում եմ՝ այդ հատվածը նույնպես հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա։ Եվ հույս ունեմ՝ Ռուսաստանի մեր գործընկերները մաքսիմալ արագությամբ այդ խնդրանքը իրականություն կդարձնեն»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։