«Շտկում եմ խառնաշփոթը». Թրամփը նախատոնական ուղերձում գովաբանել է իրեն, իսկ Բայդենին մեղադրել խնդիրների համար

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Սպիտակ տնից նախատոնական ուղերձ է հղել՝ իր պաշտոնավարման առաջին տարին ներկայացնելով որպես հաջողության պատմություն՝ մի կողմ թողնելով ընտրողների անհանգստությունը տնտեսության վերաբերյալ և նվազեցնելով հանրապետականների առջև ծառացած քաղաքական ռիսկերը 2026 թվականի միջանկյալ ընտրություններից առաջ, գրում է France 24-ը։

Նշվում է, որ Թրամփը ելույթը սկսել է 14 բառով, որոնք ամփոփել են երեկոյի կենտրոնական թեման. «Բարի երեկո, Ամերիկա։ Տասնմեկ ամիս առաջ ես խառնաշփոթ ժառանգեցի, և ես այն շտկում եմ»։

Այլ կերպ ասած, ըստ հրապարակման, դա նրա մեղքը չէր։

Արձագանքելով կենսամակարդակի վերաբերյալ ընտրողների անհանգստությանը՝ ԱՄՆ նախագահը հաջորդող գրեթե 20 րոպեների ընթացքում բազմիցս մեղադրել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին․ «Տնտեսությո՞ւնը։ Բայդենի մեղքը։ Հանցագործությո՞ւնը։ Բայդենը։ Առողջապահությո՞ւնը։ Բայդենը։ Վատ ներգաղթային քաղաքականությո՞ւնը։ Դուք կռահեցիք»։

Թրամփը հաճախ է մեղադրում Բայդենին իր պաշտոնավարման առաջին տարում առաջացած խնդիրների համար։

«Ի՜նչ տարբերություն է ստեղծում տարին»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները «պատրաստ է տնտեսական այնպիսի բումի, ինչպիսին աշխարհը երբեք չի տեսել»։

Չնայած Սպիտակ տան խոսնակ Քարոլին Լևիթը լրագրողներին ասել էր, որ Թրամփը կարող է իր ելույթում նոր քաղաքականություն ներկայացնել, նախագահը քիչ մանրամասներ է ներկայացրել իր առաջիկա ծրագրերի մասին։ Նա նշել է, որ իր վարչակազմը հաջորդ տարի կվարի ագրեսիվ նոր բնակարանային քաղաքականություն, խոստացել շուտով նշանակել Դաշնային պահուստային համակարգի նոր նախագահ և բացահայտել ԱՄՆ զորքերին 1776 դոլարի պարգևատրման իր ծրագիրը։

Ըստ աղբյուրի՝ ելույթից նկատելիորեն բացակայում էր արտաքին քաղաքականության հարցերի վրա կենտրոնացումը, չնայած դրանց կարևորությանը Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում։

Ելույթից առաջ Թրամփի դաշնակիցները ենթադրություններ էին անում այն ​​մասին, թե որքանով է նա կենտրոնանալու Վենեսուելայի հետ սրվող առճակատման վրա։ Վերջին շաբաթներին Թրամփը մեծացրել է ճնշումը հարավամերիկյան երկրի ղեկավարության վրա և երեքշաբթի հրամայել «շրջափակել» երկիր մտնող և դուրս եկող պատժամիջոցների տակ գտնվող բոլոր նավթատար լցանավերը։ Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Թրամփը մտադիր է փորձել հեռացնել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։

Վերջին շաբաթներին Թրամփի դաշնակիցները զգուշացրել են նրա օգնականներին, որ նա պետք է ուշադրությունը միջազգային հակամարտություններից տեղափոխի առօրյա խնդիրների վրա՝ ըստ գործին ծանոթ աղբյուրի։ Չորեքշաբթի երեկոյան առնվազն 18 րոպե նա, կարծես, հետևել է այդ խորհրդին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի