BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար

Լուրեր

10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատի է տվել BBC-ին՝ պահանջելով մինչև 10 միլիարդ դոլար փոխհատուցում իր ելույթի խմբագրված հատվածների համար, որոնցից տպավորություն է ստեղծվում, թե նա իր կողմնակիցներին հրահանգել է գրոհել ԱՄՆ Կապիտոլիումի վրա, գրում է Reuters-ը։

Թրամփը մեղադրել է Մեծ Բրիտանիայի հանրային հեռարձակողին իրեն զրպարտելու մեջ։  2021 թվականի հունվարի 6-ի ելույթի երկու տարբեր հատվածներ BBC-ն ներկայացրել է միասին․ դրանցից մեկում նա իր կողմնակիցներին կոչ է արել երթով շարժվել դեպի Կապիտոլիում, և մեկ այլ հատված, որտեղ նա ասել է. «Պայքարե՛ք դժոխքի պես»։ Այնտեղ բաց է թողնվել այն հատվածը, որտեղ նա կոչ է արել խաղաղ բողոքի։

Թրամփի հայցում պնդվում է, որ BBC-ն զրպարտել է իրեն և խախտել է Ֆլորիդայի օրենքը, որն արգելում է խաբուսիկ և անարդար առևտրային գործելակերպը։ Նա պահանջում է 5 միլիարդ դոլար փոխհատուցում հայցի երկու կետերից յուրաքանչյուրի համար։

BBC-ն հայտարարել է, որ կպաշտպանի գործը և որևէ այլ մեկնաբանություն չի անի։
Նախկինում այն ​​ներողություն էր խնդրել Թրամփից, ընդունել, որ խմբագրումը սխալ տպավորություն էր թողել, որ նա ուղղակի կոչ է արել բռնի գործողությունների։ Սակայն նաև հայտարարել, որ դատական ​​​​հայց ներկայացնելու իրավական հիմքեր չկան։

Մեծ Բրիտանիայի նախարար Սթիվեն Քիննոքը ևս հայտարարել է, որ BBC-ն ներողություն է խնդրել և ասել, որ իրավական գործողությունների հիմքեր չկան։
Երկուշաբթի օրը Մայամիի դաշնային դատարանում ներկայացված իր հայցում Թրամփը նշել է, որ BBC-ն, չնայած իր ներողությանը, «չի ցուցաբերել իրական զղջում իր կատարած չարաշահումների համար և ոչ էլ իմաստալից ինստիտուցիոնալ փոփոխություններ՝ ապագայում լրագրողական չարաշահումները կանխելու համար»։

ԱՄՆ Սահմանադրության խոսքի և մամուլի ազատության իրավական պաշտպանությունը հաղթահարելու համար Թրամփը պետք է ապացուցի ոչ միայն, որ խմբագրումը կեղծ և զրպարտչական էր, այլև որ BBC-ն գիտակցաբար մոլորեցրել է հեռուստադիտողներին կամ գործել է անզգուշորեն։

Հեռարձակողը կարող է պնդել, որ վավերագրական ֆիլմը էականորեն ճշմարիտ էր, և դրա խմբագրման որոշումները կեղծ տպավորություն չեն ստեղծել, ասել են իրավաբանական փորձագետները։
Այլ լրատվամիջոցներ, այդ թվում՝ CBS-ը և ABC-ն, հաշտության համաձայնության են եկել Թրամփի հետ, երբ Թրամփը դատի է տվել նրանց 2024 թվականի նոյեմբերի ընտրություններում իր վերադարձից հետո։
Թրամփը դատական ​​հայցեր է ներկայացրել New York Times-ի, Wall Street Journal-ի և Այովայի մի թերթի դեմ, որոնցից երեքը հերքել են իրենց մեղքը։
2021 թվականի հունվարին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակումը նպատակ ուներ խոչընդոտել Կոնգրեսին 2020 թվականի ԱՄՆ ընտրություններում Ջո Բայդենի նախագահական հաղթանակը Թրամփի նկատմամբ հաստատելու հարցում

Այսօր ավելի վաղ BBC-ի ռուսական ծառայությունը գրել էր, որ Թրամփի հայցով փոխհատուցման պահանջը 5 մլրդ դոլար է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի