Թուրքիան որոշում է կայացրել արտաքսել ադրբեջանցի  ընդդիմադիր գործչին. Բաքվում նրան սպառնում է ձերբակալություն

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Թուրքիայում որոշում է կայացվել արտաքսել  ընդդիմադիր Ադրբեջանի Ազգային խորհրդի համակարգող խորհրդի անդամ Գյուլթեքին Հաջիբեյլիին, գրում են ադրբեջանական  լրատվամիջոցները։

Նա այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում։ Հաջիբեյլին որոշումը համարում է անհիմն և այն վերագրում է քաղաքական պատճառներին։ Նա իր դիմումը հղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Հաջիբեյլին նշել է, որ չնայած Թուրքիայում երկամյա բնակության իրավունք ունենալուն և որևէ խախտում թույլ չտալուն, իրեն արտաքսելու որոշում է կայացվել։

«Չնայած այն հանգամանքին, որ ես ունեմ երկամյա բնակության թույլտվություն Թուրքիայում և որևէ կանոն չեմ խախտել, այս որոշումը կայացվել է իմ դեմ։ Սակայն այս որոշման հիմքերը չեն բացատրվում», – ասվում է հայտարարության մեջ։

Քաղաքական գործչի խոսքով՝ նա նոյեմբերի 29-ից պահվում է արտաքսման կենտրոնում՝ ուժեղացված անվտանգության պայմաններում։ Հաջիբեյլին դատական ​​հայց է ներկայացրել՝ վիճարկելով դրա օրինականությունը։

«Ես դատական ​​հայց եմ ներկայացրել, քանի որ նոյեմբերի 29-ից ի վեր պահվում եմ արտաքսման կենտրոնում՝ առանց որևէ իրավական հիմքի։ Այն փաստը, որ արտաքսման որոշումը կայացվել է դատարանի որոշումից առաջ, ցույց է տալիս, որ այն իրավական բնույթ  չի կրում, այլ քաղաքականապես մոտիվացված է», – ասել է նա։

Հաջիբեյլին նաև հայտնել է, որ իրեն Արնավութքյոյի արտաքսման կենտրոնից տեղափոխել են Չաթալջայի կենտրոն: Նա նշել է, որ այս կենտրոնում պահվող անձինք սովորաբար այնտեղ պահվում են կարճ ժամանակահատվածներով, ինչը, նրա կարծիքով, կարող է վկայել Ադրբեջան իր հարկադիր արտաքսման նախապատրաստությունների մասին։

Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված իր դիմումում Հաջիբեյլին նշել է, որ Թուրքիան չպետք է աջակցի Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքական հակառակորդների հետապնդումներին։

«Ես դեռ չեմ կարողանում հավատալ, որ պետությունը, որը ես համարում եմ իմ երկրորդ հայրենիքը և որին միշտ աջակցել և պաշտպանել եմ իմ քաղաքական գործունեության մեջ, կարող է, խախտելով իրավունքի և արդարադատության սկզբունքները, ինձ բռնի կերպով ուղարկել Ադրբեջան, որտեղ ես կարող եմ ձերբակալվել», – նշել է նա։

Նոյեմբերի 29-ին Գյուլթեքին Հաջիբեյլին, ըստ տեղեկությունների, ձերբակալվել է ոստիկանության կողմից իր տանը՝ Թուրքիայում, և վարչական հսկողության տակ է դրվել «ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող օտարերկրացիների» կատեգորիայի ներքո՝ G-82 կոդով։

Նա կարծում է, որ ձերբակալությունը կարող է կապված լինել Բաքվում նոյեմբերի 29-ին տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ ձերբակալվել էին  Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին և կուսակցության ղեկավարության անդամ Մամեդ Իբրահիմը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի