Արա Մինասյանը չկալանավորվեց․ փաստաբանները կբողոքարկեն նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Խոշոր չափերով խարդախության և մի խումբ անձանց հետ փաստաթղթեր կեղծելու համար մեղադրվող «Սբ․ Գրիգոր Լուսավորչ» հիվանդանոցի նախկին տնօրեն Արա Մինասյանը դատարանի որշմամբ չի կալանավորվել։ Այս մասին Factor.am-ին ասաց Մինասյանի փաստաբաններից Տիգրան Ղազարյանը:

«Քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը մերժվեց անհիմն լինելու պատճառաբանությամբ, դատական ակտի եզրափակիչ մասն է այս պահին հրապարակվել, բովանդակությունը դեռևս չենք ստացել։ Ուստի դատարանի որոշման հիմքերին, հիմնավորումներին այս պահին չենք տիրապետում»,- ասաց պաշտպանը։

Ղազարյանից նաև տեղեկացանք, որ Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի խնամու՝ Արա Մինասյանի նկատմամբ կալանավորման միջնորդությունը մերժվել է, բայց հայտարարված հետախուզումը դեռևս առկա է, իրենք էլ պատրաստվում են առաջիկայում դա բողոքարկել։

Իսկ հարցին, թե հնարավոր է, որ մինչ բողոքարկելը Արա Մինասյանն անձամբ ներկայանա իրավապահ մարմիններին, փաստաբանը ասաց, որ տեղեկություն տրամադրել չի կարող։

Նա նաև հրաժարվեց ասել, թե արդոք Մինասյանը Հայաստանում է, թե ոչ։

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրենը 2016-2017 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով խարդախությամբ հափշտակել է 426 միլիոն 343 հազար 650 դրամ։

Լիլիթ Շաբոյան