Ադրբեջանը պատերազմով ավելի մեծ նվաճումներ կունենար, քան՝ բանակցելով․ դա է 2020-ի հարձակման պատճառը․ Հրաչյա Թաշչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
16.12.2025 | 21:17
Կիևը Դոնբասը չի ճանաչի որպես ռուսական «ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո». Զելենսկին հայտարարել է, որ տարածքների  շուրջ «դեռևս կոնսենսուս չկա»
16.12.2025 | 21:00
Փաշինյանը հրաժարվեց Մինսկի խմբում բանակցությունից, Ադրբեջանին լեգիտիմ հիմք տվեց հարձակվել Արցախի վրա․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:45
Անհիմն են արգելվել ցույցերը․ 2020-ին հայտարարված ռազմական դրության հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:36
Ստորագրվել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը
16.12.2025 | 20:30
ՀԿԿ-ն պնդում է՝ փաստաբանը 2 միլիոն դրամ կաշառք է վերցրել, որ տա դատավորին,բայց դատավորը մեղադրյալ չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 20:19
«Առանց հանգստյան օրերի». երբ պատրաստ կլինեն 300 դպրոցները և Ակադեմիական քաղաքը՝ ըստ Անդրեասյանի
16.12.2025 | 20:08
Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
16.12.2025 | 20:00
Ցինի՛զմ է Լավրովի պնդումը․ ասա՛ մեկ դաշնակից, ում ՌԴ-ն չի դավաճանել․ ո՞ւր է Արցախը, եթե մեզ չեք դավաճանել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:45
15 հզր էլեկտրոմոբիլ արտոնյալ պայմաններով կներմուծվի 2026-ին․ ինչ է արվելու հին մարտկոցների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:29
Վրաստանում եկեղեցու վարդապետին ժամանակավորապես արգելվել է հոգևոր ծառայություն մատուցել. նա աջակցել է ցուցարարներին
16.12.2025 | 19:13
Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին. Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Միջազգային հարաբերությունների մասնագետ Հրաչյա Թաշչյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է ՀՀ նախկին և ներկա իշխանությունների միջև 44-օրյա պատերազմի դրդապատճառների շուրջ բանավեճի, մինչ պատերազմը եղած դիվանագիտական գործընթացների և տարածաշրջանային ներկա զարգացումների մասին։ Թաշչյանը նշել է, որ խնդիրը պետք է դիտարկել ոչ թե բանակցային փաստաթղթերի, այլ ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխության տեսանկյունից։

Ըստ մասնագետի՝ 2020 թվականի դրությամբ առկա էր երկու հիմնական հանգամանք.
«Մեկը՝ 2020 թվականի դրությամբ տեղի էր ունեցել ուժերի հավասարակշռության խիստ խախտում հօգուտ Ադրբեջանի․․․ Այդ մասին են վկայում պատերազմը մեկնաբանած բոլոր փորձագետները։ Եվ պլյուս՝ Թուրքիայի բացահայտ, բացարձակ և անվերապահ աջակցությունը, որը վայելում էր Ադրբեջանը»։

Երկրորդ հանգամանքը, ըստ Թաշչյանի, միջազգային իրավիճակն էր․ «Ադրբեջանը վայելում էր նաև բարենպաստ միջազգային կամ արտաքին միջավայր։ Այսինքն՝ սա ի՞նչ է նշանակում, որ նա գիտեր, որ որևէ մեկը նրա ձեռքը չի բռնելու, որևէ մեկը նրան լուրջ կերպով չի մեղադրելու և չեն արգելափակելու նրա գործընթացը»։

Փորձագետը շեշտել է, որ Ադրբեջանը, ձգտելով հակամարտության՝ իր համար բարենպաստ լուծմանը, բնականաբար գնաց ուժի կիրառման ճանապարհով, քանի որ հասկանում էր, որ այդ կերպ ավելի մեծ նվաճումներ կունենա, քան բանակցային միջոցներով։
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և հատկապես Ռուսաստանի դերի մասին՝ Թաշչյանը նկատել է, որ 2020 թվականից սկսած աշխարհը փոխվել էր, և Մինսկի խմբի համանախագահ երկրների միջև հարաբերությունները սրվել էին։ Նա ընդգծել է, որ անգամ ռուս խաղաղապահներն ի վիճակի չէին լինի կանգնեցնել Ադրբեջանի և Թուրքիայի տանդեմը՝ եթե 2019-ի պլանն իրագործվեր ռուսական խաղաղապահությամբ։

«Ռուսական խաղաղապահ ուժերը այնպես սպառազինված չեն լինում, որպեսզի կարողանան դիմակայել այդպիսի ուժերի։ Նրանք շատ մինիմալ էին․․․ Ռուսական ուժերը՝ այդ 2-3 հազար հոգին որ կային, նրանք ի վիճակի չէին լինի կանգնել ադրբեջանական ուժերի առաջխաղացման դեմ»։
Թաշչյանը կարևորել է նաև տեխնոլոգիական ասպեկտը՝ նշելով, որ 2016-ի համեմատ 2020-ին իրավիճակը կտրուկ փոխվել էր, մասնավորապես՝ թուրքական անօդաչու թռչող սարքերի գործոնով․ «2020 թվականի դրությամբ Թուրքիան ավարտել էր իր անօդաչուների՝ «բայրաքթարների» փորձարկումը․․․ Եվ Թուրքիան այդ միջոցով Ադրբեջանին տրամադրեց հսկայական տեխնոլոգիական առավելություն։ Ընդ որում, ես կարծում եմ, որ 16 թվականի դրությամբ Ադրբեջանը չուներ այդ աստիճանի տեխնոլոգիական առավելություն, ինչպիսին նա ուներ 19-20 թվականին»։
Թաշչյանը նշել է, որ հաղթանակած պատերազմը ձեռնտու է ավտոկրատ ղեկավարների համար՝ լեգիտիմությունը ամրապնդելու տեսանկյունից, սակայն շովինիզմը փակուղային ճանապարհ է։

«Ինչքա՞ն կարող է ապավինել այս շովինիստական, ազգայնական լեգիտիմության վրա։ Դա լիմիտ ունի․․․ Եթե հասունանա այդ հասարակության մեջ ներքին պահանջ փոփոխությունների, այդ երկիրը կգնա փոփոխությունների»։
Հրաչյա Թաշչյանը հույս է հայտնել, որ տարածաշրջանային ապագան կառուցվելու է ոչ թե թշնամանքի, այլ առևտրի և բաց սահմանների վրա՝ որպես օրինակ բերելով Հարավային Կովկասի երեք պետությունների հնարավոր համագործակցությունը ազատ առևտրի գոտու շրջանակներում։

«Մի երազանքի իրավիճակ է, որ Հարավային Կովկասի երեք պետություններ ունենան, ասենք, ազատ առևտրի գոտի երեքով միասին․․․ Սա է ապագան՝ խաղաղ և բարեկեցիկ ապագան տարածաշրջանի համար։ Հակառակ դեպքում, իհարկե, դու մտնում ես խոտոր ճանապարհների, արահետների մի ժամանակաշրջան»,- եզրափակել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան