Փոփոխություններ ենք նախաձեռնում`օդի որակի ցուցանիշը բարելավելու համար․ բնապահպանության վարչության պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը փոփոխություններ է նախաձեռնում օդի որակը բարելավելու համար։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց աշխատակազմի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը՝ ընդգծելով, որ ավագանու առաջիկա նիստին երկու որոշման մեջ լրացուցիչ փոփոխություններ են ներկայացնելու, որպեզի նվազեցնեն մարդածին աղբյուրներից արտանետումները։

«Մեկը վերաբերելու է ավագանու 405-Ն որոշմանը և լրացուցիչ սահմանափակումներ են կիրառվելու շինհրապարակների նկատմամբ, և երկրորդը ավագանու 48-Ն որոշումն է, որով պարտադիր բարեկարգման նորմերը կիրառելի ենք դարձնելու նաև հանքավայրերի վերաբերյալ»,- ասաց պաշտոնյան։

Ի պատասխան՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ օդի որակի խնդիրը Երևանում մեծապես պայմանավորված է օդի ինվերսիայով, բնակլիմայական պայմաններով և մեր աշխարհագրական դիրքով։

«Ինչպես նշեց տիկին Հայկազյանը, մենք ունենք որոշակի լծակներ՝ ազդելու օդի որակի վրա, որոնք կարծում եմ՝ որոշակի ազդեցություն թողնելու են։ Ինչ վերաբերում է գլոբալ փոփոխություններին, մենք, այնուամենայնիվ, պետք է շարունակաբար դիտարկենք մեծ ծավալով կանաչապատման աշխատանքները Երևան քաղաքից դուրս, որպեսզի կարողանանք թեկուզ որոշակի պատնեշ ստեղծել այն քամիների համար, որոնք բերում են այդ սմոգը, այդ օդը դեպի քաղաք։ Շատ դժվար բան եմ ասում, բայց կարծում եմ՝ իրագործելի բան է, և այդ ուղղությամբ պետք է աշխատենք»,- նշեց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան