Սկսվել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի 2-րդ՝ 51.74 կմ հատվածի հիմնանորոգումը

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներում նոր շրջափուլ է սկսվել. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

2016թ. սեպտեմբերին մեկնարկած շինարարության առաջին փուլով Վանաձոր–Ալավերդի 38.45 կմ հատվածում նախատեսված աշխատանքները հիմնականում ավարտվել են և շուտով կհանձնվի շահագործման: Այս տարի սկսվել է նաև ավտոճանապարհի 2-րդ՝ 51.74 կմ հատվածի հիմնանորոգումը, որը մեկնարկել է ճանապարհի երկու ծայրերից՝ առաջին փուլով նորոգված 38.45-րդ կմ-ից դեպի «Թումանյան» կայարանից դեպի Ալավերդի և 90.191-րդ կմ-ից՝ Բագրատաշենի սահմանային անցակետից դեպի Ալավերդի:

Թե ինչո՞ւ է երկրորդ փուլը մեկնարկել ճանապարհի երկու ծայրերից, այլ ոչ թե առավել վթարված հատվածներից, ունի իր բացատրությունը։

Խնդիրն այն է, որ հիմնանորոգվող ճանապարհահատվածն անցնում է բազմաթիվ բնակավայրերով, որտեղ ճանապարհի շինարարությանը զուգընթաց իրականացվում է հողերի օտարման գործընթաց։ Ճանապարհաշինական աշխատանքները սկսվել են այն տեղամասերում, որտեղ հողերի օտարման և տարաբնակեցման խնդիրներն արդեն լուծված են։

Կա մեկ այլ պատճառ ևս։ Բագրատաշենի սահմանային անցակետից մինչև Նոյեմբերյանի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում բավական ինտենսիվ երթևեկություն է և, քանի որ Մ6 ճանապարհի մյուս հատվածների շինարարության ընթացքում դեպի Վրաստանի սահման երթևեկությունը կազմակերպվելու է Մ16 (Մ4-Ոսկեպար-Նոյեմբարյան-Մ6) մայրուղով, նպատակահարմար է, որպեսզի այդ հատվածի ճանապարհաշինական աշխատանքներն ավարտվեն հնարավորին շուտ։

Ներկայում ավտոճանապարհի 90.191-րդ կմ-ից՝ Բագրատաշենի անցակետից դեպի Ալավերդի 13.94 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածում կատարվում է ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում։

Մայրուղու այլ հատվածներում շարունակվում է հողերի օտարման գործընթացը, որի ավարտից հետո այդ ճանապարհահատվածները ևս կհանձնվեն կապալառու կազմակերպություններին՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։