Ըստ մեղադրանքի՝ Սարգսյանը ՊՆ աշխատակցին առաջարկել է ձևականորեն հողատարածք գնել և թանկ վերավաճառել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.04.2026 | 12:41
ՌԴ-ում «Ջերմուկի» որոշ խմբաքանակների իրացման կասեցման վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում չի ստացել
28.04.2026 | 12:34
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
28.04.2026 | 12:24
Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 3 մարդ է զոհվել
28.04.2026 | 12:12
Հրապարակվել են ԱԺ ընտրությունների նախնական ընտրացուցակները
28.04.2026 | 12:10
ՀՀ նոր անձնագրերը կարմիր կլինեն // «Ջերմուկ»-ի խմբաքանակի վաճառք է արգելվել ՌԴ-ում․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 12:03
Սարգիս Ադամյանը՝ գոլի ու 2 ասիստի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 11:55
Բարձրագույն դատական խորհուրդը Սնանկության դատարանի նախագահի պաշտոնում առաջարկել է Գարիկ Ավագյանի թեկնածությունը
28.04.2026 | 11:51
Փոխվում է նոր կենսաչափական անձնագրերի գույնը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 11:49
Բրիտանիայի թագավորը ժամանել է ԱՄՆ. նա հանդիպել է Դոնալդ Թրամփին
28.04.2026 | 11:40
Էնթոնի Ջոշուան ու Թայսոն Ֆյուրին մենամարտի պայմանագիր են կնքել
28.04.2026 | 11:37
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունների թվայնացման աշխատանքները. ՈՒՂԻՂ
28.04.2026 | 11:31
Տուապսեի նավթավերամշակման գործարանը կրկին հրդեհվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո
28.04.2026 | 11:23
Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր են արձանագրվել, ջրում հայտնաբերվել են շեղումներ
28.04.2026 | 11:19
Թրամփը դժգոհ է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերջին առաջարկից
28.04.2026 | 11:13
Փաշինյանն այցելել է Գիտությունների ազգային ակադեմիա․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր հանրային մեղադրող Գորիկ Հոմակիմյանը հանդես եկավ բացման խոսքով և ընթերցեց Իսակովի պողոտայի հողատարածքների վաճառքի գործով անցնող մեղադրյալ Վալերի Գրիգորյանի մեղադրանքը:

Ըստ մեղադրանքի՝ Վալերի Նարիմանի Գրիգորյանը, 2003-2009 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի և նույն նախարարության պաշտոնատար այլ անձանց հետ, 2005 թվականի ընթացքում դիմել է Սարգսյանին և խնդրել է բնակարանի վերանորոգման ծախսերը հոգալու համար իրեն ֆինանսապես աջակցեություն տրամադրել:

Վերոգրյալի հիման վրա, Սերժ Սարգսյանը, Վալերի Գրիգորյանին առաջարկել է ձևականորեն գնել նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Մալաթիա-Սեբաստիա համայնքում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից տարածքում՝ Ծովակալ Իսակովի պողոտա 22 հասցեում գտնվող 1,194 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողատարածքը և թանկ արժեքով վերավաճառել այն:

Միևնույն ժամանակ, ըստ մեղադրանքի, Սարգսյանը Վալերի Գրիգորյանին խոստացել է հիշյալ հողամասը վաճառել շուկայական արժեքից անհամեմատ էժան գնով:

Վալերի Գրիգորյանն ընդունել է Սերժ Սարգսյանի առաջարկը և պատրաստակամություն է հայտնել որպես գնորդ մասնակցել հիշյալ գույքի առուվաճառքի հետ կապված գործարքներին:

Այնուհետև Սերժ Սարգսյանը հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում, առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու դիտավորությամբ, ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սարգսյանին հանձնարարել է նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից տարածքում գտնվող 0,2092 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հանգստի գոտու և քաղաքային այգու հիմնադրման համար օգտագործման նպատակային նշանակությամբ հողատարածքը Վալերի Գրիգորյանին օտարելու վերաբերյալ առուվաճառքի պայմանագրի նախագիծը:

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանի հանձնարարության և Արմեն Սարգսյանի կարգադրության հիման վրա 2005 թվականի մայիսի 2-ին Արսեն Պապյանը հիշյալ առուվաճառքի պայմանագրի նախագիծը, արդեն իսկ պաշտպանության նախարարի կողմից ստորագրված վիճակում ներկայացրել է նոտարական վավերացման, և նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և Վալերի Գրիգորյանի միջև կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով առանձնապես խոշոր չափերով՝ 95.680.000 դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասը անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 18.828.000 դրամով ուղղակի վաճառքով վաճառվել է Վալերի Գրիգորյանին, որից հետո հիշյալ անշարժ գույքն անշարժ գույքի պետական կոմիտեում որպես սեփականություն գրանցվել է Վալերի Գրիգորյանի անվամբ և ներառվել է վերջինիս գույքային ֆոնդում:

Այնուհետև, Վալերի Գրիգորյանի անվամբ որպես սեփականություն հաշվառված հիշյալ անշարժ գույքը շուրջ 2 ամիս հետո՝ 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված առուվաճառքի պայմանագրով 96.800.000 դրամով «Բարս» ընկերության աշխատակիցների միջնորդությամբ վաճառվել է ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Նարեգ Հարթունյանին, որի արդյունքում Վալերի Գրիգորյանը ստացել է նյութական օգուտ:

Այսպիսով, ըստ մեղադրանքի, Վալերի Գրիգորյանը, վերոգրյալ գործողություններով խոչընդոտներ վերացնելու եղանակով պաշտոնատար անձ հանդիսացած Սերժ Սարգսյանին օժանդակել է վատնման եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, որի հետևանքով ՀՀ պաշտպանության նախարարությունը զրկվել է առավել շահավետ պայմաններով գույքն օտարելու հնարավորությունից, և ՀՀ-ին պատճառվել է 76.852.000 դրամի վնաս:

Արաքս Մամուլյան