Սյունիքի՝ կոմունիկացիոն հաբ լինելը ԱՄՆ-ն և ՌԴ-ն կքննարկեն․ նոր զարգացում կլինի Ուկրաինայում լուծմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Քաղաքական գործընթացները տարածաշրջանում և աշխարհում զարգանում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունների համատեքստում, որոնց նպատակն է հանգուցալուծում գտնել, այդ թվում՝ Ուկրաինայի հարցում։ Այս գործընթացներում Ռուսաստանը կարող է ձգտել այլ շահաբաժիններ ստանալ տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում»,- այսպիսի տեսակետ է հայտնել քաղաքագետ Սարո Սարոյանը Factor TV-ին տված հարցազրույցում։

Սարոյանի խոսքով, Թրամփի վարչակազմի ջանքերն ուղղված են Ռուսաստանին այնպիսի բանակցային դաշտ բերելուն, որտեղ հնարավոր կլինի համատեղ շահեր իրացնել։ «Թրամփի ողջ ջանքերն ուղղված են, որպեսզի, ի վերջո, Ռուսաստանին բերեն այնպիսի բանակցային դաշտ, որտեղ համատեղ շահերը կկարողանան իրենք իրացնել, և դա կծառայի ամերիկյան քաղաքականությանը գլոբալ առումով»,- նշել է նա։
Այս համատեքստում է քաղաքագետը դիտարկում նաև «Թրամփի ուղի» նախագիծը, որը, նրա կարծիքով, կարող է ռուս-ամերիկյան շահերի տիրույթում քննարկվել։ Նա չի բացառում, որ Ռուսաստանը, ընդհանուր համաձայնությունների դիմաց, կարող է «փորձել նաև այլ շահաբաժիններ ձեռք բերել այլ տարածաշրջաններում»։ Սա, ըստ նրա, կարող է վերաբերել նաև Հարավային Կովկասին և Սյունիքով անցնելիք ճանապարհներին։

Քաղաքագետի կարծիքով, Ուկրաինայում տեղի ունեցածը ցույց է տալիս, որ նոր տարածաշրջաններ կարող են «զոհաբերվել» ամերիկյան քաղաքականության տեսանկյունից։ Նա զուգահեռներ է անցկացնում ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային «պարտադրանքի լեզվով» դեպի բանակցություններ մղելու և հնարավոր այլ զարգացումների միջև։ «Ոչ մի երաշխիք չունենք, որ նույնը չի կարող լինել այլ տարածաշրջաններում»,- նշել է Սարոյանը։

Քաղաքագետը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու թեմայի բարձրացումը «դամոկլյան սուր» է, որը կախված է Կիևի վրա՝ որպես զգուշացում, որ դիմադրելու դեպքում կարող են գործի դրվել քաոսի հանգեցնող լծակներ։
Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ Սարոյանը գնահատել է, թե այն շատ հստակ ուղղություն ունի։ «Շատ բացահայտ Հայաստանը ինտեգրվում է թուրանական աշխարհին։ Այդ կուրսն է տարվում, և իրենք չեն էլ թաքցնում արդեն»,- ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ այս գործընթացը վերաբերում է թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ էներգետիկ և տրանսպորտային համակարգերին։

Անդրադառնալով այն հարցին, որ ՀՀ վարչապետը խոսում է արտաքին քաղաքականության բալանսավորման մասին, Սարոյանը մեկնաբանել է.

«Ինքը նկատի ունի, որ գործակցելով այդ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, կարող է երաշխավորել, որ որպես սուբյեկտ Հայաստանի Հանրապետությունը այդ թուրանական աշխարհում չի վերանա-գնա, որպես միավոր»։

Քաղաքագետի համոզմամբ, այս քաղաքականության հետևանքով հայկական ինքնության դրսևորումները կարող են կարճ ժամանակահատվածում «ջնջվել»։ «Հայկականության բոլոր տեսակի բաները կարճ ժամանակահատվածում ջնջվելու են։ Այն ամենը, ինչ կապված է հայկական դիմագծերի հետ՝ ինքնության հետ, էթնիկության հետ, պատմության հետ, արժեքային դաշտում, հոգևոր հիմքերում»,- կանխատեսել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան