Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համաներում հայտարարելու մասին օրենքը
Հասարակություն
03.11.2018 | 17:17Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայասանի Հանրապետության օրենքները: