«2026» թիվը կդրվի հրապարակի շատրվանների հարակից տարածքում․ ավելի քան 18 միլիոն դրամ՝ Դիլիջանի ամանորյա զարդարանքի համար

Լուրեր

01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
Բոլորը

Factor.am-ն ուսումնասիրում է Հանրապետության տարբեր համայնքներում ամանորյա զարդարանքի համար հայտարարված մրցույթները, հաղթած ընկերություններն ու իրականացվող ծախսերը։

Factor.am-ը գնումների համակարգից տեղեկանում է, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ամանորյա ձևավորումն այս տարի իրականացնում է «Նարեկ Դավթյան Էդվարդի ԱՁ»-ն, որը հաղթել է էլեկտրոնային աճուրդում։ Անհատ ձեռնարկատերը ծառայությունը մատուցում է 18 միլիոն 600 հազար դրամով։ 

Պայմանագրի տեխնիկական բնութագրի ուսումնասիրությունից տեղեկանում ենք, որ անհատ ձեռնարկատերը պետք է Դիլիջանի կենտրոնական հրապարակում տեղադրի 5 մետր բարձրությամբ 2 տոնածառ, և 7 մետր բարձրությամբ 1 տոնածառ։  

Տոնածառերը պետք է զարդարվեն թարթող ջրակայուն լույսերով, առնվազն 200-250 խոշոր խաղալիքներով, որոնց տեսակները և գույները ձեռնարկատերը պետք է համաձայնեցնի համայնքապետարանի հետ։

«Հրապարակի սկզբնամասում տեղադրել «2026» թվերի հավաքածու, որի «6» թիվը պետք է պատրաստվի երկաթե կոնստրուկցիայով, իսկ «2 0 2» թվերը տրամադրվելու են պատվիրատուի կողմից, որոնք պետք է զարդարված լինեն լուսաշղթաներով, լամպերի հեռավորությունը՝ 25սմ, հզորությունը՝ 6W-2700K:

«2026» թիվը անհրաժեշտ է տեղադրել կենտրոնական հրապարակի շատրվանների հարակից տարածքում: Տեղադրել և զարդարել սպիտակ LED լուսաշղթաներով մեկ հատ սահնակ, մեկ հատ երկաթե կոնստրուկցիաներով հավաքած մեծ գունդ 2 մետր տրամագծով, մեկ հատ միջին գունդ 1,5 մետր տրամագծով, երկու հատ հրեշտակներ 1.5-2.0 քմ ոչ պակաս մակերեսով, մեկ հատ մեծ կոնֆետ՝ 80սմ x 80սմ-ով, և մեկ հատ փոքր կոնֆետ՝ 50սմ×60սմ-ով, որոնք տրամադրվելու են պատվիրատուի կողմից»,- նշված է պայմանագրի տեխնիկական բնութագրում։

Անհատ ձեռնարկատերը պարտավոր է նաև հրապարակի երկու ծաղկանոցները զարդարել սպիտակ LED ժապավենով, տոնածառի թարթող ջրակայուն լույսերով, որոնք նախատեսված են բացօթյա ձևավորումների համար: Տոներից հետո դրանք անհրաժեշտ է հանձնել պատվիրատուին։ 

Քաղաքապետարանի շենքի ճակատային մասը ևս պետք է զարդարվի սպիտակ LED լուսաշղթաներով, այդ թվում՝ ճակատային մասի պատուհանները: 

Քաղաքապետարանի շենքի մուտքը պետք է ձևավորվի եղևնու ճյուղերով և լույսերով։ Շենքի առաջին հարկում պետք է տոնածառ տեղադրվի։

Տեխնիկական բնութագրի համաձայն՝ պետք է զարդարվեն նաև Օղակաձև այգին, 25 կանգառներ, 5 կամուրջներ, Մաքսիմ Գորկու փողոցը, Մյասնիկյան փողոցն ու Շահումյան փողոցը։

Աղավնավանք, Խաչարձան, Գոշ, Հովք, Հաղարծին և Թեղուտ բնակավայրերը ևս պետք է զարդարվեն։ Անհատ ձեռնարկատերը պետք է  բնակավայրերի վարչական ղեկավարներին տոնածառի թափվող լույսեր տրամադրի։

Արփի Հակոբյան