Կաշառքի մասին հայտարարության համար Ռոբերտ Քոչարյանը դատի կտա Սիլվա Համբարձումյանին

Լուրեր

10.03.2026 | 12:41
Թրամփը խոստացել է ընդունել Իրանի դպրոցի վրա հարձակման հետաքննության ցանկացած արդյունք
10.03.2026 | 12:34
Ամերիկայի գավաթ. Լևոն Արոնյանը դուրս է եկել եզրափակիչ
10.03.2026 | 12:25
Թրամփը հայտարարել է պատերազմը «շուտով» ավարտելու մասին // Փաշինյանը Ֆրանսիայում է․ ԼՈՒՐԵՐ
10.03.2026 | 12:17
ՔԿ-ն 2025-ին անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 464 քրեական  վարույթ է քննել  
10.03.2026 | 12:04
Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները նվազել են 100 դոլարից
10.03.2026 | 11:55
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանի և Ուկրաինայի պատերազմների դադարեցման հարցը
10.03.2026 | 11:46
«Արմավիր» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք խուզարկություն են կատարել
10.03.2026 | 11:33
Թրամփը սպառնում է Իրանին «աննախադեպ ուժով», եթե այն արգելափակի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով
10.03.2026 | 11:28
Այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ ճնշումներ են գործադրվում՝ ՀՀ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու համար․ՀՀ Արտաքին հետախուզական ծառայություն
10.03.2026 | 11:18
ՔԿ-ում 2025-ին ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ  2.398 քրեական վարույթ է քննվել 
10.03.2026 | 11:06
ԱԱ-2026․ Նեյմարն ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի նախնական հայտացուցակում
10.03.2026 | 10:50
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
10.03.2026 | 10:48
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարից ու չի մեկնի Թուրքիա
10.03.2026 | 10:41
Իրանում պատերազմը կավարտվի «շատ շուտով». Թրամփ
10.03.2026 | 10:31
Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում
Բոլորը

Գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքը 2008թ․ խոշոր գումար է տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Արմեն Գեւորգյանին: Նա, անդրադառնալով գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի դեմ բացված գործին՝ նշել է, որ 2008-ին իր բաժնեմասերի մի մասը վաճառել է արաբներին, սակայն որպեսզի իրեն չխանգարեն, խոշոր գումար է տվել վերոնշյալ անձանց:

Համբարձումյանը նշել է, որ Մայրապետյանը որպես միջնորդ է հանդես եկել:

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Համբարձումյանի խոսքերը հերյուրանք եւ սուտ է որակել․ «Դա կեղտոտ սուտ է, քանի որ նման բան տեղի չի ունեցել: Մենք դատական գործընթաց ենք սկսելու Համբարձումյանի դեմ եւ պահանջելու ենք, որպեսզի հայտարարությունը հերքվի եւ ներողություն խնդրվի պարոն Քոչարյանից այդ հերյուրանքի համար»,- նշել է նա:

Սողոմոնյանը շեշտեց՝ պատրաստվում են հնարավորինս արագ դատական հայց ներկայացնել Համբարձումյանի դեմ․ «Փաստաբաններն արդեն ուսումնասիրում են, թե ինչ ճանապարհով է դա լինելու, որպեսզի մեր պահանջը կատարվի»,- ասել է նա։