38-ամյա տղամարդու և նրա որդու ծեծի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրի 38-ամյա բնակչի և նրա 14-ամյա որդու ծեծի փաստով Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են ՔԿ լրատվության վարչությունից։ 

«Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (ֆիզիկական ներգործությունը՝ անչափահասի նկատմամբ, մի խումբ անձանց կողմից) և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)»,- փոխանցեցին կոմիտեից։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գեղարքունիքի մարզի  Կարմիրգյուղ բնակավայրի 38-ամյա բնակիչ։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։ Ոստիկանությունից փոխանցել են՝ քաղաքացին հայտնել է, որ վնասվածքը ստացել է համագյուղացու կողմից հարված ստանալու հետևանքով: 

 

 

Անի Թամրազյան