Վրաստանը կթույլատրի Ադրբեջանից Հայաստան վառելիքի մեկանգամյա անվճար փոխադրումը

Լուրեր

04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:00
Իրանը հայտնում է, որ պատրաստ է եղել հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների
04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
Բոլորը

Դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է խնդրանք՝ Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցում իրականացնելու վերաբերյալ։ Այս մասին ասվում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հայտարարությունում, գրում է վրացական Առաջին ալիքը։

«Վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ «Վրացական երկաթուղիներին» անմիջապես հանձնարարվել է ամբողջությամբ անվճար իրականացնել նշված բեռների մեկանգամյա երկաթուղային փոխադրումը։ Նշված որոշումը ներկայացվել է պաշտոնական կողմերին։ Վրաստանը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական, հուսալի գործընկեր երկիր։ Մենք միշտ եղել և մնում ենք տարածաշրջանում խաղաղության և համագործակցության կողմնակիցներ»,- ասվում է հայտարարությունում։

Ադրբեջանական կառավարամետ Minval Politika-ն Վրաստանի կառավարությանը քննադատող հոդված էր հրապարակել՝ «Վրաստանը խաղում է խաղաղության դեմ. Թբիլիսին փորձում է Բաքվի համբերության սահմանները» վերնագրով։ Ըստ Jamnews-ի՝ հոդվածի հեղինակ Մաքսուդ Սալիմովը խոսում է Թբիլիսիի և Բաքվի հարաբերություններում «տագնապալի փոփոխությունների» մասին։

Նոյեմբերի 28-ին Գաբալայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման համատեղ հանձնաժողովների 12-րդ նիստը, որը վարել են փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը: Տեխնիկական հարցերից զատ՝ կողմերը քննարկել են նաև հնարավոր տնտեսական համագործակցությունը։

Minval Politika-ի աղբյուրների համաձայն՝ նման հարցերից մեկն ադրբեջանական նավթի և նավթամթերքի Հայաստան արտահանման հեռանկարն էր՝ նախագիծ, որը կարող է տնտեսական դիվիդենտներ բերել Բաքվին ու Երևանին և ամրապնդել տարածաշրջանում խաղաղ զարգացման տարածքը։ Սակայն երկու երկրների միջև ուղիղ երկաթուղային կապի բացակայությունը Վրաստանի տարածքով տարանցումը դարձնում է միակ երթուղին։ Ահա թե ինչու Ադրբեջանը Թբիլիսիին դիմել է սակագների հարցով՝ Գարդաբանի-Սադախլո հատվածի համար։ Minval Politika-ի տվյալներով՝ վրացական կողմն առաջարկել է 111 կիլոմետրանոց հատվածի համար մեկ տոննայի համար 92 դոլար սակագին։

Համեմատության համար նշվում է, որ նմանատիպ բեռներ 680 կմ հեռավորության վրա՝ Յալամա կայարանից մինչև Բոյուկ-Քյասիկ կայարան, տեղափոխվել են 17 դոլարով՝ մեկ տոննայի համար, ինչը 40 անգամ ցածր է վրացական կողմի առաջարկած սակագնից։ Միաժամանակ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի հրապարակման, Վրաստանի ներսում նման բեռները Բաթումի, Փոթիի և Կուլևի նավահանգիստներ են ուղարկվում 17 դոլարով՝ 360-396 կիլոմետր հեռավորության վրա։ Այլ կերպ ասած, երբ տարանցումը ձեռնտու է Թբիլիսիին, այդ գինը 20 անգամ ցածր է, քան Հայաստան տանող երթուղու համար առաջարկվողը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի