Եկատերինբուրգում սելֆիի պատճառով վնասվել են Դալիի և Գոյայի կտավները
Մշակույթ
02.11.2018 | 16:04Եկատերինբուրգում արվեստի միջազգային կենտրոնի ցուցահանդեսի ժամանակ տեղացի աղջիկների խումբը սելֆի անելիս գետնին է տապալել Սալվադոր Դալիի և Ֆրանցիսկո Գոյայի կտավները․ հաղորդում է themoscowtimes.com-ը։
Կոտրվել է աշխատանքներից մեկի շրջանակը և ապակին, իսկ Դալիի դեպքում վնասվել է հենց կտավը:
Տեսախցիկները ֆիքսել են սելֆիի սիրահարներին, սակայն նրանք փախուստի են դիմել։
«Այդ չորս աղջիկներն այնքան էլ լավ պահվածք չէին դրսևորում»,- ռուսական ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է արվեստի կենտրոնի աշխատակիցը։
Վնասված կտավները «Կապրիչոս» ցուցադրության մաս էին կազմում, որում Դալիի ու Գոյայի աշխատանքներն էին ներկայացված։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել վնասի չափը պարզելու, ինչպես նաև աղջիկներին բերման ենթարկելու նպատակով։