«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերահաստատել է, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի կողմից կիրառվող «միջանցք» եզրույթն ընդունելի չէ հայկական կողմի համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին Գրիգորյանը նշել է Դոհայում ընթացող ֆորումի շրջանակներում կայացած «Հայաստան–Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկման ընթացքում, որին մասնակցել  է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Վաշինգտոնի գագաթնաժողովում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարները ստորագրել են փաստաթուղթ, որում այդ ճանապարհը կոչվում է TRIPP, մենք խոսում ենք այս եզրույթի մասին։ Եվ մենք վստահ ենք, որ TRIPP-ը մեծ հնարավորություններ կբացի ոչ միայն տարածաշրջանի, այլև բիզնեսների ու երկրների համար, որոնք գտնվում են տարածաշրջանից դուրս»,- ասել է Գրիգորյանը։

Քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ կարևոր է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը տրանսպորտային հաղորդակցության և կապակցվածության վերաբերյալ՝ շեշտելով, որ այս կոնտեքստում Ադրբեջանում կիրառում  են «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Շարունակելով միտքը՝ Հաջիևը շեշտել էր՝ Ադրբեջանում գիտեն, որ այս հարցում հայկական կողմն այլ մոտեցում ունի՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջև միակ խնդիրը կլինի տերմինոլոգիան։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է.  «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

Ավելի ուշ ՀՀ վարչապետը ԱԺ–ում հայտարարել է, որ «Թրամփի ուղու» շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2026 թվականի երկրորդ կեսին։

«Մինչև այս տարվա վերջ թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները։ 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, իսկ երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները։ Սա է պլանը»,-ասել էր վարչապետը։