«Իրենք զոռով մտել են Յոթ Վերք, ի՞նչ կարող ենք անել»․ Փաշինյանի այցի պատճառով Տեր Գառնիկն այլ եկեղեցում կպատարագի

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

«Պետք է Յոթ Վերքում պատարագ մատուցեի, էլ չեմ մատուցելու։ Առաջնորդից հրաման ունեմ, որ պատարագը Սուրբ Ամենափրկիչում պետք է մատուցում։ Հրաման է, պետք է այդպես անեմ, ինձ թվում է՝ պարզ է։ Հավանաբար՝ վարչապետի այցով պայմանավորված»,- Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԵ Շիրակի թեմի քահանա տեր Գառնիկ Ավոյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հայտնել էր, որ կիրակի պատարագի է մասնակցելու Գյումրիի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում։ Երեկ Փաշինյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ նշել էր, որ մասնակցում է այն պատարագներին, որտեղ Գարեգին Բ կաթողիկոսի անունը չի հիշատակվում։

Փաշինյանը նշել էր, որ կաթողիկոսի անունը զեղչելու հարցով քահանաների հետ հանդիպում են նաև ԱԱԾ ծառայողները։ Նման հանդիպում եղել է, օրինակ, Գյումրիի հոգևորականներից Տեր Ռուբեն քահանա Գասպարյանի հետ։ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը Factor TV-ին փոխանցեց, որ պատրաստ է պատարագ մատուցել, սակայն կաթողիկոսի անունը չի զեղչի։

«Եթե ես լինեի պատարագիչը, կաթողիկոսի անունը միանշանակ հիշատակելու էի։ Երևի իրենք չեն համաձայնվել, որ ես պատարագեմ։ Իրենք զոռով մտել են Յոթ Վերք, ի՞նչ կարող ենք անել։ Ո՛չ մեր թեմի քահանաներից է լինելու, ո՛չ սարկավագներից, ո՛չ դպիրներից»,- ասաց նա։

Նշենք, որ այս կիրակի Յոթ Վերք եկեղեցում Տեր Գառնիկ քահանա Ավոյանը պետք է առաջին պատարագը մատուցեր։ Այն տեղափոխվել է Գյումրիի Վարդանանց հրապարակի մյուս կողմում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։

Նարեկ Կիրակոսյան