UFC-ն շարունակում է «պատժել» Արման Ծառուկյանին․ Հակոբ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարզական մեկնաբան, խառը մենամարտերի հանդիպումներ մեկնաբանած Հակոբ Գևորգյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Օրեր առաջ թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլյա Տոպուրիան հայտարարել էր, որ մինչև գարուն չի մենամարտելու ընտանեկան խնդիրների պատճառով, իսկ UFC-ն ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար մենամարտ էր նշանակել ամերիկացի Ջասթին Գեյջիի ու բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև։

Այդ որոշումը ոչ միանշանակ էր ընդունվել մասնագետների կողմից։ Շատերը կարծում են, որ նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ հաղթանակից հետո հենց Արման Ծառուկյանն էր արժանացել չեմպիոնական մենամարտ անցկացնելուն, սակայն դա տեղի չունեցավ։ Ըստ Հակոբ Գևորգյանի՝ UFC-ում չեն մոռացել, որ հայ մարտիկն այս տարվա հունվարին հրաժարվել էր Իսլամ Մախաչևի հետ չեմպիոնական մենամարտից՝ պատճառաբանելով, որ ունի մեջքի վնասվածք։

Վերջերս 29-ամյա Ծառուկյանը հույս էր հայտնել, որ գոնե կստանա BMF գոտու համար մենամարտելու հնարավորություն և կմրցի ամերիկացի Մաքս Հոլուեյի հետ։ Հակոբ Գևորգյանը կարծում է, որ, այնուամենայնիվ, Արման Ծառուկյանի և Մաքս Հոլուեյի մենամարտը UFC-ի ամենասպասված իրադարձություններից է լինելու 2026 թվականին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Դավիթ Եղիազարյան