«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը 10 տարեկան է

Լուրեր

14.10.2026 | 11:09
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

2018 թ. նոյեմբերի 2-ին, ժամը 18:00-ին, Կամերային երաժշտության տանը կկայանա տոնական համերգ-ցուցահանդես՝ նվիրված «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի 10-ամյակին. տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

2008 թվականից հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ծավալել է կարևոր ու բազմաբնույթ գործունեություն ՀՀ մարզերի և Արցախի Հանրապետության գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում, իրականացրել է բազմաթիվ կրթական, մշակութային ծրագրեր, նախագծեր: Հիմնադրամն իր շուրջն է համախմբել տասնյակ վաստակաշատ մանկավարժների, որոնք արժեքավոր ներդրում ունեն մշակութային կրթության ոլորտում իրականացվող ուսումնամեթոդական աշխատանքների, վարպետության դասերի կազմակերպման գործում:

Ցուցահանդեսին մասնակցում են ՀՀ Արարատի, ՀՀ Արագածոտնի, ՀՀ Արմավիրի, ՀՀ Գեղարքունիքի, ՀՀ Լոռու, ՀՀ Կոտայքի, ՀՀ Շիրակի, ՀՀ Սյունիքի, ՀՀ Վայոց ձորի, ՀՀ Տավուշի մանկական գեղարվեստի դպրոցների սաների աշխատանքները:

Համերգային ծրագրում մասնակցում են ՀՀ Կոտայքի, ՀՀ Արագածոտնի, ՀՀ Լոռու, ՀՀ Արարատի, ՀՀ Արմավիրի, ՀՀ Շիրակի մարզերի երաժշտական դպրոցներում սովորող պատանի երաժիշտ-կատարողներ, ովքեր կկատարեն հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ: Տոնական համերգի ընթացքում կհնչեն ջութակահարների, ժողովրդական նվագարանների և վոկալ-գործիքային համույթների կատարումներ, իսկ նախասրահում կհնչի Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի լարային քառյակը:

Երեկոյի ընթացքում կցուցադրվի «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամին նվիրված տեսաֆիլմ, որը կլուսաբանի հիմնադրամի 10-ամյա գործունեությունը: