21,7%-ը՝ աղքատ, 0,6%-ը՝ ծայրահեղ աղքատ․ աղքատության պատկերը Հայաստանում 2024 թվականին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

2024 թվականին Հայաստանի բնակչության 21,7%-ն աղքատ է եղել, իսկ ծայրահեղ աղքատ 0,6%։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի «Աղքատության պատկերը Հայաստանում 2024թ.» զեկույցից։

Քաղաքային հատվածում աղքատության մակարդակը 2024-ին եղել է 19,3%, ծայրահեղ աղքատությունը՝ 0,6%։ Գյուղական հատվածում աղքատության մակարդակը նախորդ տարի 26% է եղել, ծայրահեղ աղքատությունը՝ 0,7%: 

Աղքատ քաղաքացու ամսական սպառումը 53 420 դրամ է, իսկ ծայրահեղ աղքատինը՝ 29 196 դրամ։

Նախորդ տարի աղքատության մակարդակը համեմատաբար բարձր է եղել Շիրակի (43%) և Տավուշի (39,9%) մարզերում, ցածր՝ Սյունիքում (6,2%) և Արագածոտնում (7,6%):

Աղքատության մակարդակը տատանվում է՝ ըստ ընտանիքի անդամների թվի։  Վիճակագրական տվյալների համաձայն՝ երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներում ևս աղքատության մակարդակն բարձր է։ Հայաստանում նման ընտանիքների 54,8%-ն աղքատ է, երկու երեխա ունեցող ընտանիքների 33,8%-ն է աղքատ։ Ընտանիքում մեկ երեխա ունեցող ընտանիքների աղքատության մակարդակը 25,7% է։ Աղքատության մակարդակը համեմատաբար բարձր է նաև երկու և ավելի տարեց ունեցող ու բազմանդամ ընտանիքներում։

Հայաստանում ավելի շատ աղքատ են տղամարդիկ, քան կանայք։ Այսպիսով՝ աղքատ է տղամարդկանց 22,5%-ը, կանանց պարագայում այս ցուցանիշը 19,4% է։ Միաժամանակ, ՀՀ-ում ծայրահեղ աղքատ է կանանց 1%-ը, իսկ տղամարդկանց՝ 0,4%-ը։

Ըստ կոմիտեի՝ տվյալների արդիականացումն ապահովելու նպատակով, 2024թ. հետազոտության ընտրանքային կշիռները ճշգրտվել են (կալիբրացվել են)՝ հիմք ընդունելով ՀՀ 2022թ. մարդահամարի հիմքով վարվող մշտական բնակչության ընթացիկ հաշվառման տվյալները: 

Ուշագրավ է, որ ըստ կոմիտեի՝ 2024թ. աղքատության վերաբերյալ ներկայացվող ցուցանիշները համադրելի չեն դրան նախորդող տարիների՝ 2022 և 2023թթ. համապատասխան ցուցանիշների հետ: Ստացվում է՝ տվյալների հաշվարկման մեթոդաբանությունը փոխվել է, և հստակ չենք կարող ասել՝ ՀՀ-ում աղքատության մակարդակը նվազե՞լ է, թե՞ աճել։

Անի Թամրազյան