ՀՀԿ-ի բոլոր հարցերի պատասխանները՝ նոյեմբերի 11-ին. «Հրապարակ» 

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

ՀՀԿ կազմակերպչական հարցերի պատասխանատու Ռուբիկ Թադեւոսյանին հարցրինք՝ ե՞րբ է տեղի ունենալու ՀՀԿ համաժողովը։ «Կուսակցական գաղտնիք է»,- ժպտալով ասաց նա։ Պարոն Թադեւոսյան, ՀՀԿ-ի մասով էլ գաղտնիքներ չկան, բայց, նախ՝ ինչո՞ւ համաժողով եւ ո՛չ համագումար։ «Չէինք հասցնի, համագումարը պահանջում է լայնածավալ աշխատանք, ինչի ժամանակը չունենք՝ առջեւում ընտրություններ են»։ Մասնակցելո՞ւ եք։ «Համաժողովը կտա բոլոր հարցերի պատասխանները․ զինվեք համբերությամբ»։ Ճի՞շտ են լուրերը, որ համաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 11-ին։ «Մամուլից ոչինչ չես թաքցնի․ այո»։

Ըստ մեր աղբյուրների՝ քննարկվում է համաժողովն անցկացնելու տեղի հարցը․ ավանդաբար մարզահամերգայինի հարմարավետ-մեծ դահլիճում հավաքվող կուսակցությունում քննարկում են տեղի հարցը, առաջարկ կա «բավարարվել» ՀՀԿ գրասենյակի դահլիճով, որը տեղավորում է 250 մարդ։ Օրակարգը, բացի ընտրություններին մասնակցության խնդրից, նաեւ այլ հարցեր է ներառելու․ վերջնական որոշումը կկայացվի ԳՄ-ում՝ ասացին։ ՀՀԿ քաղաքական թեւի կարծիքով՝ երեք բան այս պահի դրությամբ հաստատ է․ ցուցակը կղեկավարի Վիգեն Սարգսյանը, առաջին կին թեկնածուն կլինի Արփինե Հովհաննիսյանը։ Միտում կա, որ ցուցակի բոլոր անդամները միաժամանակ լինեն նաեւ ռեյտինգային թեկնածուներ։ Նախնականով՝ Տարոն Մարգարյանը եւս կարող է դնել իր թեկնածությունը՝ Ավանում։ Իսկ եթե իշխանությունները սկսեն կրկին «բռնել-բաց թողնելու» օպերացիանե՞րը։ «Թեկնածուների նկատմամբ չեն կարող»։

Եվ, այնուհանդերձ, ՀՀԿ վերնախավում ոմանք դեռ չեն բացառում հնարավորությունը, որ Սերժ Սարգսյանը կղեկավարի համամասնական ցուցակը, թեեւ նախօրեին Արմեն Աշոտյանը եթերում ասաց, որ բացառվում է։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: