Ոչ մի բնույթի առնչություն չունեմ «88» սուպերմարկետների ցանցի հետ․ Աննա Հակոբյան

Լուրեր

29.07.2026 | 17:17
Այո, ես ընտրվեցի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու. Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:13
Ադրբեջանն Ուկրաինային շուրջ 40 տոննա սարքավորումներ է փոխանցել կրիտիկական ենթակառուցվածների համար
29.07.2026 | 17:08
Կլինի պրոցես, եթե որևէ մեկը խախտել է մեր կանոնադրությունը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:00
90 միլիոն դրամ ծախս, խափանված համակարգ․ ինչու ընտրություններից առաջ անհասանելի դարձավ ԿԿՀ հայտարարագրերի ռեեստրը
29.07.2026 | 16:55
Եթե այս հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵՏՄ-ի վերջի սկիզբը․ Փաշինյանը՝ Պուտինի հետ զրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:50
ԵՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, ողջ ԵՏՄ խնդիրն է. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:41
Ովքեր են ԱԺ հանձնաժողովների ղեկավարի թեկնածուները․ Փաշինյանը ներկայացրեց ընտրության արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:37
Պալերմո տեսակի պղպեղի ու սմբուկի արտահանման համար կառավարությունը փոխհատուցում կտա
29.07.2026 | 16:30
Շաբաթների ընթացքում ՀԷՑ-ը կառավարության կողմից հանրային գերակա շահ կճանաչվի. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.07.2026 | 15:47
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ
Բոլորը

Հայտարարում եմ, որ մեր ընտանիքը չի օգտվել եւ չի օգտվում «88» սուպերմարկետներից։ Ես անձամբ երբեք չեմ եղել դրանցից որեւէ մեկում։ Այս մասին գրառում է արել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Ես չգիտեմ դրանք ինչ խանութներ են, որտեղ են գտնվում, ինչ որակի ծառայություն են մատուցում։ Անկեղծ ասած չեմ էլ պատրաստվում երբեւէ օգտվել «88» կոչված խանութներից։ Ես արդեն շուրջ 20 տարի մեր ընտանիքին անհրաշեշտ գնումները կատարում եմ Երեւանի երկու տարբեր սուպերմարկետների ցանցերից եւ առաջիկայում էլ կշարունակեմ նույնը։ Բանջարեղեն գնում ենք քաղաքի տարբեր փողոցներում տեղավորված միրգ-բանջարեղենների փոքրիկ, գեղեցիկ կետերից։ Ասածս ինչ է, ես ոչ մի բնույթի առնչություն չունեմ «88» սուպերմարկետների ցանցի հետ, անգամ որպես շարքային սպառող դրանք ինձ խորթ են։

Տարբեր համայնքների սիրելի՜ բնակիչներ,

Խնդրում եմ, մի’ հավատացեք այս խանութի եւ իմ անվան հետ կապվող բամբասանքներին։ Իսկ եթե ձեզ ամեն կերպ հավատացնում են, թե դրանք իմն են, ուղղակի բոյկոտեք եւ մի օգտվեք այդ ցանցից, մի շիշ ջուր անգամ մի գնեք «Աննա Հակոբյանի «88» սուպերմարկետներից»։

Եւ առհասարակ, ցանկացած բիզնես, որի անունը կկապվի իմ անվան հետ, բոյկոտե՛ք։ Եթե կան շրջանակներ, որոնք անպարկեշտ ձեւով կապում են իմ անունը այս կամ այն բրենդի հետ այս կամ այն նպատակով, թող իրենք իրենց մեջ պարզբանեն իրենց հարցերը։ Իսկ մենք կբոյկոտենք։ Կարճ՝ կոնկրետ»,- գրել է նա։