ՀՀԿ-ից ՔՊ-ի ցուցակում կլինի նաև Ֆելիքս Ցոլակյանը. թեժ քարոզարշավ է սպասվում՝ սևի և սպիտակի հայտնի բաժանումով

Լուրեր

18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
18.05.2026 | 21:10
Փաշինյանի պոռթկումները․ մի քանի միջադեպ` մեկ օրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ցուցակում: Նա առաջադրվելու է թիվ 11 ընտրատարածքից՝ Շիրակի մարզից:

Ի դեպ, Շիրակի գյուղերում Ցոլակյանը բավականին մեծ ռեյտինգ ունի: Սակայն, ՔՊ-ականները ողբերգական են համարում Գյումրու վիճակը: Այս տեղեկությունը Factor.am-ին մասնավոր զրույցում փոխանցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներից մեկը:

Ըստ նրա՝ Ցոլակյանը ՔՊ-ի ցուցակում ընդգրկվող այն ՀՀԿ-ականներից մեկն է, որոնց մասին վարչապետի առաջին ընտրության օրը՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովում ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Ֆելիքս Ցոլակյանը Factor.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ իր առաջադրվելու հանգամանքը քննարկելու հարց է: Սակայն այս պահին քննարկում չի եղել:

Ի դեպ, Factor.am-ն արդեն գրել է, որ ՔՊ-ի ցուցակում է լինելու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որը հայտարարել է ՀՀԿ-ի հետ համագործակցության դադարեցման մասին: Նա տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել էր:

ՔՊ-ի մեր աղբյուրը հավաստիացրեց, որ ՀՀԿ-ից ուրիշ դեմքեր չեն լինելու, որպեսզի մեծ աղմուկ չբարձրանա: Մեղմ ասած՝ Հունան Պողոսյանի նշանակման արձագանքն աչքերի առջև է դեռ:

Անդրադառնալով ռեյտինգային թեկնածուներին՝ նշենք, որ պատգամավոր Ալեն Սիմոնյանն առաջադրվելու է Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը և կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջաններում:

Կուսակցությունում մտածում են Ավան, Արաբկիր վարչական շրջաններում ուժեղ թեկնածու առաջադրելու մասին: Նրանք խոստովանում են, որ այս համայնքներում թույլ են: ՔՊ-ի հույսը Շիրակում Ցոլակյանն է, Կոտայքում՝ կուսակցության նախագահ Սասուն Միքայելյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր զրուցակիցը չհերքեց, որ հանրապետության մասշտաբով ռեյտինգային թեկնածուների խնդիր ունեն: Ուստի օգտագործելու են Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը:

Հայկ Վարդանյան