Այդ 50-հարկանի շենքը եթե հրդեհվի, մարդկանց ո՞նց են փրկելու, մեքենաները որտե՞ղ են կանգնելու. Ասլան Մխիթարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Սարյան փողոցը տեղից էլ ծանրաբեռնված էր, այն դարձրին միակողմանի, բայց խցանումների հարցը չլուծվեց, մնաց ծանրաբեռնված, այդ 50-հարկանի երկնաքերի սպասարկումն ինչի՞ հաշվին է լինելու, մեքենաները որտե՞ղ են կանգնելու, կամ այդ շենքը եթե հանկարծ հրդեհվի, ո՞նց ենք այդ մարդկանց՝ բնակիչներին փրկելու։ Անգամ 16-հարկանի շենքի համար Երևանում հակահրդեհային համակարգ չունենք։ Էլ չեմ ասում, որ մենք սեյսմիկ գոտում ենք, երկրաշարժի դեպքում ինչեր կարող են լինել․․․»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է ճարտարապետ Ասլան Մխիթարյանը՝ անդրադառնալով «Հայփոստ»-ի արդեն նախկին շենքը քանդելու և դրա փոխարեն 50-հարկանի երկնաքեր կառուցելու նախագծին։

Նրա խոսքով՝ աշխարհի մի շարք քաղաքներ չունեն երկնաքերեր և հենց դրանով էլ հմայիչ են․ «Մենք ունենք աղտոտված քաղաք, կանաչի պակաս և բնակելի շենքեր կառուցելու անվերջ մոլուցք, իսկ դա որևէ օգուտ չի տալիս քաղաքին»։

Կասկադի համահեղինակը խոսում է նաև համալիրի արդիականացման մասին։ Չնայած ճարտարապետների մտահոգություններին, դրա կառուցապատման ծրագիրը մտել է գործնական փուլ․ «Ֆրանսիացի ճարտարապետի առաջարկած նախագծի արդիականը ո՞րն է․ այդտեղ ո՛չ արվեստ կա, ո՛չ մտահղացում։ Կասկադի աջ կողմի երկայնքով նախատեսում են բնակելի շենքեր կառուցել․ դա ևս խցանումներ է առաջացնելու կենտրոնում»։

Ճարտարապետը նկատում է՝ Թամանյանը ժամանակին եկավ փոշոտ քաղաք, որտեղ կանաչը պակաս էր, իր ձեռամբ Երևանը կանաչապատվեց․ «Հիմա հարյուր տարի անց մենք այդ կանաչը ոչնչացնում ենք՝ քաղաքին ոչինչ չտալով, փոշոտում ենք Երևանը՝այն դարձնելով «Էրիվան», ինչպիսին Թամանյանից առաջ էր»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան