Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Մասնավորապես՝ Սայաթ – Նովայի պողոտայում՝ Սայաթ – Նովայի պողոտա – Ավագ Պետրոսյան փողոց խաչմերուկից մինչև Սայաթ – Նովայի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»,- ասված է հաղորդագրությունում։