Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Օլոֆ Սկուգը քննարկել են Հայաստան-ԵՄ պաշտպանության հարցերում փոխգործակցության հեռանկարները

Լուրեր

01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
Բոլորը

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Օլոֆ Սկուգի հետ․  հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված հավակնոտ օրակարգի առնչությամբ և կարևորել դինամիկ խորացող գործընկերությունը: Նրանք անդրադարձ են կատարել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում ձևավորված համագործակցությանը և այն խորացնելու ուղիներին:

«Քննարկվել են Հայաստան-ԵՄ ոլորտային համագործակցության, այդ թվում՝ պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին առնչվող հարցերում փոխգործակցության հեռանկարները։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները` շեշտելով դրանց կարևորությունը տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում:

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և ընդգծել վերջինիս ներուժի կիրարկման կարևորությունը Հարավային Կովկասում և դրանից անդին փոխկապակցվածության խթանման գործում»,-ասված է ԱԳՆ-ի հաղոդրագրության մեջ: