Մակրոնը հայտարարել է 10-ամսյա կամավոր զինծառայության մասին՝ Ռուսաստանի սպառնալիքի ֆոնին

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրը վերականգնում է զինվորական ծառայությունը կամավոր հիմունքներով՝ Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի ու Եվրոպայում նոր հակամարտության բռնկման ռիսկի ֆոնին, գրում է France 24-ը:

Ֆրանսիայում պարտադիր զինվորական ծառայության վերացումից գրեթե երեք տասնամյակ անց պետության ղեկավարը նոր ծրագիրը ներկայացրել է Ֆրանսիայի հարավ-արևելքում տեղակայված հետևակային բրիգադ այցելության ժամանակ։

«Նոր ազգային ծառայությունը աստիճանաբար կստեղծվի՝ սկսած հաջորդ ամռանից»,- ասել է Մակրոնը։

Երիտասարդ կամավորները կծառայեն միայն Ֆրանսիայի մայրցամաքային և արտասահմանյան տարածքներում։ Մոտ 80%-ը կլինեն 18 և 19 տարեկան, մնացած մասը՝ մինչև 25 տարեկան թեկնածուներ, որոնք ունեն որոշակի հմտություններ, օրինակ՝ ինժեներները։

Մակրոնի հայտարարությունը հնչում է Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից ավելի քան երեքուկես տարի անց, երբ նա և ֆրանսիացի այլ պաշտոնյաներ զգուշացնում են, որ Մոսկվան ռիսկի է դիմում՝ կանգ չառնել Ուկրաինայի սահմանների մոտ։

«Այն օրը, երբ դուք թուլության ազդանշան կուղարկեք Ռուսաստանին, որը 10 տարի շարունակ ռազմավարական ընտրություն է կատարել՝ կրկին դառնալ կայսերական տերություն, այսինքն՝ առաջ շարժվել այնտեղ, որտեղ մենք թույլ ենք, այն կշարունակի առաջ շարժվել»,- RTL ռադիոկայանին ասել էր Ֆրանսիայի նախագահը։

Ըստ Մակրոնի՝ Ֆրանսիան նպատակ ունի 2027 թվականին՝ իր պաշտոնավարման երկրորդ ժամկետի վերջին տարում, պաշտպանության վրա ծախսել տարեկան 64 միլիարդ եվրո։ Դա կրկնակի ավելի կլինի, քան 2017 թվականին նրա նախագահ դառնալու ժամանակ ծախսված տարեկան 32 միլիարդ եվրոն։

Ֆրանսիան չի քննարկում 1996 թվականին երկրում չեղարկված զորակոչի վերականգնման հարցը։

Ֆրանսիական զինված ուժերն ունեն մոտավորապես 200,000 ակտիվ զինվորական անձնակազմ և 47,000 պահեստազորային, որոնց թիվը, կանխատեսումների համաձայն, մինչև 2030 թվականը կհասնի, համապատասխանաբար, 210,000 և 100,000-ի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի