Ռուսաստանը փակում է երկրում Լեհաստանի վերջին հյուպատոսությունը 

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Իրկուտսկում Լեհաստանի գլխավոր հյուպատոսության փակման մասին:  Համապատասխան նոտան այսօր հանձնվել է Լեհաստանի դեսպանին: ՌԴ իշխանություններն այս միջոցառումը որակել են որպես պատասխան Լեհաստանի իշխանությունների կողմից Գդանսկում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության գործունեության համար համաձայնության չեղարկմանը, գրում է The Insider-ը։

Իրկուտսկում Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունը մնում էր Ռուսաստանում գործող վերջին լեհական հյուպատոսական գրասենյակը։ Նմանապես, Գդանսկում Ռուսաստանի հյուպատոսությունը ռուսական վերջին հյուպատոսական առաքելությունն էր Լեհաստանում։ Արդյունքում, Ռուսաստանում կմնա միայն Մոսկվայում Լեհաստանի դեսպանատունը, իսկ Վարշավայում՝ Ռուսաստանի դեսպանատունը։

Նոյեմբերի 19-ին Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել էր Գդանսկում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը փակելու՝ Վարշավայի որոշման մասին՝ ի պատասխան երկաթուղային դիվերսիայի, որն իշխանությունները կապում են ռուսական հետախուզական ծառայությունների հետ։ Գդանսկը դարձել է Լեհաստանի կողմից վերջին մեկուկես տարվա ընթացքում փակված երրորդ ռուսական հյուպատոսությունը. Կրակովում և Պոզնանում հյուպատոսական գրասենյակներն ավելի վաղ էին փակվել։ Այսուհետ ռուսները կարող են հյուպատոսական ծառայություններ ստանալ միայն Վարշավայում։

Երկաթուղային դիվերսիան տեղի էր ունեցել նոյեմբերի 16-ին Վարշավայի և Լյուբլինի միջև ընկած երկաթուղու հատվածում, որի հետևանքով պայթյունը վնասել էր ռելսերը: Մոտակայքում հայտնաբերվել էր ևս մեկ չպայթած սարք:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ նույնակացել է երկու կասկածյալների ինքնությունը՝ Ուկրաինայի քաղաքացիներ որոնք, ըստ իշխանությունների, գործել են ռուսական հատուկ ծառայությունների հրահանգներով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի