Գարեգին Բ-ն ընդունել է Սերովբե եպիսկոպոս Իսախանյանին, որը չի ստորագրել հայտարարության ներքո

Լուրեր

28.04.2026 | 14:03
Ռուբիոն ընդգծել է՝ Իրանի հետ ապագա համաձայնագիրը պետք է կանխի միջուկային զենքի ստեղծումը
28.04.2026 | 13:53
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով
28.04.2026 | 13:43
Իսրայելի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ է կանչվել՝ «գողացված հացահատիկով» երկրորդ նավի պատճառով
28.04.2026 | 13:35
Փարիզի Մոնմարշե հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2026 | 13:26
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները
28.04.2026 | 13:17
Ինդոնեզիայում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 80-ը՝ վիրավորվել
28.04.2026 | 13:07
Բացահայտվել է 125 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված
28.04.2026 | 12:59
Արարատյան դաշտավայրում կասեցվել է ապօրինի 9 հորի շահագործում. ԲԸՏՄ
28.04.2026 | 12:50
Զապորոժիեի և Սումիի մարզերում ռուսական հարձակումների հետևանքով վիրավորներ կան
28.04.2026 | 12:45
ՌԴ-ում «Ջերմուկի» որոշ խմբաքանակների իրացման կասեցման վերաբերյալ ՍԱՏՄ-ն ծանուցում չի ստացել
28.04.2026 | 12:34
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
28.04.2026 | 12:24
Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 3 մարդ է զոհվել
28.04.2026 | 12:12
Հրապարակվել են ԱԺ ընտրությունների նախնական ընտրացուցակները
28.04.2026 | 12:10
ՀՀ նոր անձնագրերը կարմիր կլինեն // «Ջերմուկ»-ի խմբաքանակի վաճառք է արգելվել ՌԴ-ում․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 12:03
Սարգիս Ադամյանը՝ գոլի ու 2 ասիստի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ նոյեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Ավետարանական եկեղեցու արտերկրի եպիսկոպոս Ֆրանկ Կոպանիայի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի։

«Վեհափառ Հայրապետը զրույցի ընթացքում անդրադարձ կատարեց միջազգային հարթակներում և տարբեր սոցիալական ու կրթական ծրագրերի շրջանակներում երկու Եկեղեցիների միջև ձևավորված գործակցությանը՝ ի նպաստ հոգևոր առաքելության զորացման։

Հանդիպմանը նաև քննարկվեցին տարածաշրջանում ընթացող զարգացումները և առկա մարտահրավերները։

Իր հերթին Ֆրանկ եպիսկոպոս Կոպանիան խոսեց Գերմանիայի հայոց թեմի հետ ձևավորված հարաբերությունների մասին, նաև վստահեցրեց, որ Հայաստանի համար այս դժվարին ժամանկահատվածում աղոթակից են հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ պատվիրակությանը ոըղակցող Տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը Մայր Աթոռի բակում 24news-ի հետ զրույցում նշել էր, որ որևէ տեքստի տակ չի ստորագրել, Գարեբին Բ-ի հրաժարականը չի պահանջում։ Նա ավելացրեց նաև, որ ծանոթ չէ հրապարակված տեքստին։ «Եթե ծանոթանայի, չգիտեմ, կստորագրեի կամ ոչ: Կարծում եմ, դա մի այնպիսի տեքստ է, որ մեծ հավանականությամբ պետք է ոչ միայն ծանոթանալ, այլ շատ ուշադիր ամեն բառի վրա մտածել, հասկանալ ինչ են իմ հոգևոր եղբայրները գրել և ինչ է պահանջվում: Չեմ կարող արտահայտվել մի բանի մասին, որի բովանդակությունը ամբողջապես չեմ տիրապետում, ինձանով չեմ յուրացրել: Գուցե վրայով անգամ անցել եմ, կարդացել եմ, բայց չեմ յուրացրել, ես ժամանակ պետք է ունենամ, որպեսզի ամբողջովին կարողանամ տեսակետ հայտնել»,-նշել էր նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների անունից համացանցում հայտարարություն էր տարածվել, որը վերաբերում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ինտիմ տեսանյութերին։ Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստեղծվել էր հանձնախումբ՝ «Համացանցում տարածված Գերշ․ Տ․ Արշակ արքեպս․ Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութերն ուսումնասիրելու և դրանց առնչությամբ եզրակացություն ներկայացնելու նպատակով»։ Նշվում է, որ հանձնախումբն օրենքով սահմանված կարգով դիմել է Քննչական կոմիտեի համապատասխան բաժին՝ հիշյալ տեսանյութերի փորձագիտական քննությունն իրականացնելու և դրանց իսկությունը պարզելու համար։ Նոյեմբերի 25-ին ՔԿ-ի կողմից հանձնախմբին է տրամադրվել հիշյալ փորձաքննության արդյունքները, որը հաստատում է Արշակ արքեպս․ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը։  «Հանձնախումբը նույն օրն իսկ ի պաշտոնե այն ներկայացրել է Գարեգին Բ կաթողիկոսին՝ ի տնօրինություն՝ համաձայն Հայ եկեղեցու կանոնական իրավունքի պահանջների։ Գարեգին Բ կաթողիկոսն ԱՌ ՈՉԻՆՉ է համարել իր իսկ կողմից ստեղծված հանձնախմբի ներկայացրած փորձաքննության արդյունքները»,-նշվում է հրապարակված հայտարարության մեջ։ Տեքստից ենթադրվում է նաև, որ եպիսկոպոսները համարում են՝ կաթողիկոսի վարքագիծը անհամատեղելի է Հայ Եկեղեցու կանոնական իրավունքին և վարդապետությանը։ Նրանք դատապարտել են «Գարեգին Բ կաթողիկոսի թյուր ընթացքը»։