Պուտինը ՀԱՊԿ երկրներին առաջարկել է կոլեկտիվ ուժերը ռուսական զինատեսակներով զինելու ծրագիր սկսել

Լուրեր

31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ՀԱՊԿ-ի կոլեկտիվ ուժերը ժամանակակից ռուսական զինատեսակներով վերազինելու լայնածավալ ծրագիր սկսել։

«Մենք առաջարկում ենք սկսել կոլեկտիվ ուժերը ժամանակակից ռուսական զենքերով և սարքավորումներով զինելու մասշտաբային ծրագիր, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը իրական ռազմական գործողություններում։ Հենց այդ առանցքում մենք նախատեսում ենք կազմակերպել մի շարք համատեղ միջոցառումներ՝ զորամասերի և հատուկ ծառայությունների ստորաբաժանումների պատրաստման համար, ներառյալ կանոնավոր զորավարժությունների հաջորդ փուլերը՝ «Փոխգործակցություն», «Էշելոն» և «Որոնում»»,- ասել է նա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ։

Պուտինն ընդգծել է, որ «կազմակերպության ավիացիոն ուժերի և ՀՕՊ համակարգի զարգացումը պահանջում է հատուկ ուշադրություն»։

ՌԴ նախագահը նաև ասել է, որ դեռ շատ անելիք կա՝ խաղաղապահ ուժերի գործարկման մեխանիզմները կատարելագործելու համար։

«Ռուսական նախագահության առանցքային առաջնահերթություններից մեկը տեսնում ենք մեր պետությունների համագործակցության զարգացումը ՀԱՊԿ-ի ռազմական ոլորտում տեխնոլոգիական առաջատարությունն ապահովելու համար, և հիմնական շեշտը մտադիր ենք դնել պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցության խորացման վրա»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի