Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Նովոկույբիշևսկին․ ենթադրաբար, հարձակման է ենթարկվել «Ռոսնեֆտ»-ի գործարանը

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը նոյեմբերի լույս 27-ի գիշերը հարվածել են Սամարայի մարզի Նովոկույբիշևսկ քաղաքին։ Ենթադրաբար, հարձակման է ենթարկվել «Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանը», որը պատկանում է «Ռոսնեֆտ»-ին, գրում է Current time-ը։

Supernova+ և Exilenova+ տելեգրամ ալիքները հայտնել են Նովոկույբիշևսկի վրա հարձակման մասին՝ հղում անելով ականատեսներին։

Ըստ ASTRA-ի վերլուծաբանների՝ Միչուրին փողոցից նկարահանված կադրերը ցույց են տալիս առնվազն երեք լուսարձակ՝ մեկը օդում՝ մոտավորապես 1,5 կմ բարձրության վրա, հորիզոնից վերև, մեկը՝ օդում, հավանաբար, Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանից հարավ։

Տեղական իշխանությունները չեն մեկնաբանել հարձակումը։ Նոյեմբերի 27-ի առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, հայտնել է, որ Սամարայի մարզում խոցվել է 18 անօդաչու թռչող սարք։

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը նոյեմբերի 16-ին արդեն հարվածել էին նավթավերամշակման գործարանին, որից հետո գործարանը դադարեցրել էր գործունեությունը։ Ավելի վաղ հարվածներ էին եղել սեպտեմբերին և հոկտեմբերին։

Ուկրաինան ռուսական նավթավերամշակման գործարանները համարում է օրինական թիրախներ, քանի որ դրանք նավթամթերք են մատակարարում ռուսական բանակին, իսկ «Ռոսնեֆտը» վերահսկվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ դաշնակից Իգոր Սեչինի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի