Ադրբեջանով դեպի Հայաստան տարանցման մանրամասները կպարզաբանվեն մինչև տարեվերջ․ «Ռուսական երկաթուղիներ»

Լուրեր

31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
Բոլորը

Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ ճանապարհի բացումը ստեղծում է լրացուցիչ լոգիստիկ հնարավորություններ։ Այս մասին ադրբեջանական Report գործակալությունն ասել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը։

Նրա խոսքով՝ չնայած գործընթացի նոր բնույթին, առաջին փորձնական բեռնափոխադրումն արդեն իրականացվել է։

«Արդյունքները ցույց են տվել, որ այս երթուղին ամենաարդյունավետ տարբերակներից մեկն է բեռնափոխադրողների և հաճախորդների համար»,- նշել է նա։

Պավլովն ընդգծել է՝ կողմերն այժմ աշխատում են բեռների տեսակների որոշման ուղղությամբ՝ արտահանման, ներմուծման և տարանցման շրջանակներում։

«Այս գործընթացը բարդ է և պահանջում է համաձայնեցման որոշակի փուլեր։ Բայց այն արդեն ակտիվ փուլում է»,- հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ նախօրեին այդ հարցի շուրջ կողմերի համատեղ նիստ է տեղի ունեցել։ Սպասվում է, որ բոլոր մանրամասները կհստակեցվեն ու կպարզաբանվեն մինչև այս տարվա վերջ։

«Վստահ եմ, որ դրա ավարտին մենք կկարողանանք հստակ սահմանել այս երթուղով այդ ուղղությամբ տեղափոխվող բեռների կատեգորիաները և ծավալները»,- հայտարարել է Պավլովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի