2026 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնում են, որ սույն թվականի նոյեմբերի 26-ի նիստում ՀԾԿՀ-ն սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2026 թվականի սակագները:
Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ շուրջ 492000 խմ ծավալ, որը սակագնի վրա ունեցել է դրական ազդեցություն։ Բացի այդ, դրական ազդեցություն է ունեցել նաև մանրածախ ջրամատակարարման ծավալի փոփոխությունը»,- ասված է հաղորդագրությունում։