Մեկը արտահոսք է անում, մեկը՝ գաղտնալսում, բայց ո՛չ մենք․ Ուշակովը՝ Ուիթկոֆի ու Դմիտրիևի հետ իր զրույցների ձայնագրության հրապարակման մասին

Լուրեր

02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
Բոլորը

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ չգիտի, թե որտեղից է Bloomberg-ը ձեռք բերել և հրապարակել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի և ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ իր զրույցների ձայնագրությունները, գրում է Meduza-ն։

«Մեկն արտահոսք է անում, մեկը՝ գաղտնալսում, բայց ո՛չ մենք»,- ասել է Ուշակովը՝ պատասխանելով «Ռոսիա» հեռուստաալիքի թղթակից Պավել Զարուբինի հարցին։

Նա ուղղակիորեն չի պատասխանել հարցին՝ Ուիթկոֆի հետ իր զրույցը կե՞ղծ է, թե իրականում տեղի է ունեցել։ Նա նշել է, որ բավական հաճախ է խոսում Թրամփի հատուկ ներկայացուցչի հետ, բայց չի մեկնաբանում այդ զրույցների բովանդակությունը։ Ուշակովը կարծում է, որ նման արտահոսքերը հրապարակվում են «խանգարելու համար»։

«Քիչ հավանական է, որ նրանք դա անում են հարաբերությունները բարելավելու համար»,- հավելել է Ռուսաստանի նախագահի օգնականը։

Ուշակովը նաև հաստատել է, որ Ուիթկոֆը կմեկնի Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար: Նրաի խոսքով՝ «նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել», որպեսզի Ուիթկոֆը հաջորդ շաբաթ Մոսկվա մեկնի՝  «ուկրաինական գործերի հետ կապված» Թրամփի վարչակազմի մի քանի պաշտոնյաների հետ միասին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի