Հայաստանի բնակչության 65.1%-ը իրեն չի կարող առողջ սննդակարգ թույլ տալ․ Ռուբեն Մարկոսյան

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեր բնակչության 65.1%-ը չի կարող իրեն թույլ տալ առողջ սննդակարգ»,- այս մասին «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Մարկոսյանը։

Ըստ վիճակագրական տվյալների՝ հուլիս-օգոստոս ամիսներին միջին աշխատավարձը երկրում 300,000 դրամի շրջանակում է եղել։

«Սեպտեմբերի վերաբերյալ էլ տվյալներ կան, մի փոքր ցածր է, բայց միջին տարեկանը կրկին 295,000-ի չափ է։ Մեր ֆոկուս խմբային հարցումները ցույց են տալիս, որ մեկ ընտանիքի համար, նույնիսկ երկու աշխատողի դեպքում, հենց այդքան գումար էլ մարդիկ պարտադիր նշում են, հենց նվազագույն աշխատավարձ ստացող մարդիկ, որ այդ նվազագույն կենսական ծախսերը կարողանան հոգալ։ Այսինքն՝ մեր երկրում ընդհանուր գների ֆոնի վրա, ընդհանուր պատկերի ֆոնի վրա, ունենք իսկապես բավականին ոչ գոհացուցիչ, ոչ բավարար միջին աշխատավարձ»,- նշեց նա։

Մարոսյանի խոքով՝ ուսումնասիրության ընթացքում իրենց համար հետաքրքիր փաստեր են հայտնաբերում։

«Ըստ միջազգային հրապարակված տվյալների, մեր բնակչության 65.1%-ը չի կարող իրեն թույլ տալ առողջ սննդակարգ։ Այսինքն՝ հենց փաստը դրանումն է, հենց այդ միջին աշխատավարձի այդ մակարդակն էլ հենց դրա մասին է խոսում։ Այսինքն՝ մենք, և նաև առողջ սննդակարգի արժեքը մեկ շնչին, մեկ օրվա համար Հայաստանում մոտ 4.2 դոլարի համարժեք է գնահատվում։ Անկեղծ ասած, ես այս ցուցանիշից զարմացա, բայց օբյեկտիվ, կարծես թե, պատկեր է արտահայտում։ Կարևորը նա է, որ իսկապես երկրում արտադրողականությունը, երկրում տնտեսությունը դեռ չունի այն մակարդակը, որ թե՛ նվազագույն աշխատավարձը, թե՛ միջին աշխատավարձը լինի ինչ-որ ընդունելի սահմաններում, և, բնականաբար, երբ որ նրա հարաբերական մեթոդով դուրս ենք բերում նվազագույն աշխատավարձը, կրկին շատ դեպքերում հիասթափվում ենք՝ հասկանալով, որ դա արժանապատիվ կյանքի և աշխատանքի, ոնց որ, պայմաններ չի ապահովում»,- ասաց նա։

Ռուբեն Մարկոսյանի խոսքով՝ ըստ նույն ուսումնասիրության՝ մտահոգիչ է նաև ցուցանիշի աճող դինամիկան, 2017-ին նույն ցուցանիշը կազմել է 49 տոկոս։

Եվգենյա Համբարձումյան