Վարազդատ Հարոյանը հեռացել է հունգարական ակումբից
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը հեռացել է հունգարական «Կազինբարցիկայից», հաղորդում է մամուլի ծառայությունը։
33-ամյա պաշտպանն ակումբին խնդրել է խզել իր պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ։ «Կազինբարցիկան» չի մերժել առաջարկը՝ հաշվի առնելով Հարոյանի կարիերան և ակումբի նկատմամբ նրա վերաբերմունքը։
Վարազդատ Հարոյանն այս տարվա ամռանն էր Երևանի «Փյունիկից» տեղափոխվել «Կազինբարցիկա», որի հետ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2026թ․ հունիսի 30-ը։ Հունգարիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 9 խաղի, խփել 1 գոլ ու ստացել 5 դեղին քարտ։