«Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի համաներման օրինագծին, չնայած մեր առաջարկը չընդունվեց. Նաիրա Զոհրաբյան

Լուրեր

28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել,որ եղել է,հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
Բոլորը

«Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի համաներման օրինագծին, չնայած մեր առաջարկը չընդունվեց: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ Ազգային ժողովում Համաներման մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը:

«Ցավում եմ, որ «Ծառուկյան» դաշինքի առաջարկը՝ ընդլայնել համաներման օրինագծի հոդվածները, չընդունվեց: Այդուհանդերձ, կուզենայի մեր իրավական համակարգի մի քանի բացերի վրա կրկին սևեռել ձեր ուշադրությունը: Նորից պիտի խոսեմ ցմահների մասին: 93-ից 14-ը զոհ են ներբանակային անառողջ հարաբերությունների: Դուք դա շատ լավ գիտեք: Եվ այդ գործերը պետք է անպայմանորեն վերանայվեն: Մեկ վկայի ցուցմունքով գործերն անպայման պետք է վերանայվեն»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորն ասաց՝ չի հավատում Հայաստանի ՔԿՀ-ների դաստիարակչական ներուժին, և արդարադատության նախարարի պաշտոնակատարին խորհուրդ տվեց չվախենալ առավել շատ կիրառել վաղաժամկետ ազատումը կամ ներումը. «Այդ մարդասիրական գործիքներն առավելապես պետք է կիրառվեն»: Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ այս խնդիրների վերաբերյալ առաջիկայում համապարփակ զեկույց կներկայացնի և առաջարկ կներկայացնի, մասնավորապես՝ ՔԿՀ-ներում տիրող որոշ մտահոգությունների և խնդիրների վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում