Հայաստանում համացանցն ազատ է. Freedom House

Լուրեր

28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել,որ եղել է,հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
Բոլորը

Freedom House-ը հրապարակել է 2018 թվականի համացանցի ազատության մասին իր տարեկան զեկույցը. տեղեկացնում է amerikayidzayn.com-ը:

Այն արձանագրում է աշխարհում համացանցի վերահսկողության աճ: Փոխարենը Հայաստանը կիսով չափ ազատ երկրների շարքից դարձել է համացանցի առումով ազատ երկիր:

Հայաստանը առաջընթաց է գրանցել համացանցի ազատության առումով և կիսով չափ ազատ կարգավիճակ ունեցողից դարձել է ազատ երկիր, արձանագրում է Freedom House կազմակերպության 2018 թվականի «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը:

«Այս առաջընթացի հիմքում է ընկած մեծ մասամբ այն հանգամանքը, որ այսպես կոչված թավշյա հեղափոխության օրերին ակտիվ կիրառվել են թվային գործիքներ»,- ասում է Freedom House կազմակերպության Տեխնոլոգիաների ու ժողովրդավարության ծրագրի ղեկավար Ադրիան Շահբազին:

Զեկույցն ընդգծել է, որ Հայաստանը «կիսով չափ ազատ»-ից բարձրացվեց «ազատ» կարգավիճակի նրանից հետո, երբ երկրի քաղաքացիները հաջողությամբ օգտագործեցին սոցիալական ցանցերը, հեռահաղորդակցման հավելվածներն ու ուղիղ եթերի հանրավորւոյւոնը երկրում այս ռտարվա գարնանը քաղաքական փոփոխությունների հասնելու համար:

Ըստ զեկույցի, որը ուսումնասիրել է համացանցի ազատության առումով իրավիճակը 65 երկրներում, միայն 19 երկրում է գրանցվել առաջընթաց: Ամենամեծ առաջընթացն են գրանցել Հայաստանը և Գամբիան, որի արդյունքում այս երկրներին է տրվել համացանցի ազատության առումով ազատ երկրի կարգավիճակ:

Զեկույցում ներկայացված են երկրների կառավարությունների կողմից համացանցի վերահսկողության և ազատության ճնշման տարբեր ձևեր, ներառյալ համացանցի ազատությունը սահմանափակող օրենքների ընդունումը, ակտիվ օգտատերերի նկատմաբ ֆիզիկական բռնության, ձերբակալության դեպքերը, համացանցի արգելափակումն ու այլ միջոցներ: Հայաստանի դեպքում գրանցվել է միայն ակտիվ օգտատերերի կամ բլոգերների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի առկայություն: Այս տեսանկյունից ևս Freedom House-ը արձանագրել է առաջընթաց Հայաստանի պարագայում:

«Մենք նաև արձանագրել ենք նվազում իրավական և ոչ իրավական գործողությունների ընդդեմ լրագրողների ու բլոգերների՝ չնայած երկրում ընթացող կարևոր զարգացումների»,- ասում է Շահբազին

Եվրասիական տարածաշրջանի երկրներից Վրաստանն ու Հայաստանն են զբաղեցնում համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը որպես ազատ համացանց ունեցող երկրներ: Նրանց են հաջորդում կիսով չափ ազատ Ղրղըզստանը, Ուկրաինան և Ադրբեջանը: Ոչ ազատ համացանց ունեցող երկներն են, ըստ Freedom House-ի, Ղազախստանը, Բելառուսը, Թուրքիան, Ռուսաստանն ու Ուզբեկստանը:

Կազմակերպության ներկայացուցիչը լիահույս է, որ այսօր Հայաստանի գրանցած առաջընթացը ժողովրդավարության զարգացման և խոսքի ազատության առումով կլինի շարունակական:

«Մենք գիտակցում ենք, որ սա դեռևս սկիզբն է, սակայն հույս ունենք, որ այս ամենը ազդանշան է դրական զարգացումների»,- ասում է Շահբազին:

Ընդհանուր առմամբ զեկույցն արձանագրում է աշխարհում համացանցի վերահսկողության մեծացման մտահոգիչ միտում և համացանցի ազատության անկում վերջին 8 տարիների ընթացքում:

«Այս տարի մենք հայտնաբերել ենք երեք գլոբալ միտումներ, որոնք բացատրոմ են համացանցի ազատության նվազումը: Այն կապված է Չինաստանի կողմից իր թվային ավտորիտարիզմի մոդելի արտահանման, կառավարությունների կողմից այլակարծությունը ճնշելու նպատակով «կեղծ լուրեր» որակման օգտագործման և իշխանությունների կողմից մարդու անձնական տվյալների հավաքագրման չարաշահման հետ, որը խախտում է անձնական տվյալների գաղտնիության իրավունքը»,- նշել է Շահբազին:

Freedom House-ն ընդգծում է, որ նման զարգացումները հակասում են ժողովրդավարության սկզբունքներին: Ըստ կազմակերպության զեկույցի, համացանցային ապատեղեկատվությունն ու քարոզչությունը զգալի վնաս են հասցնում հանրային կարծիքին: Կազմակերպությունը մտահոգություն է հայտնում, որ երկրներից շատերը հետևում են չինական համացանցի վերահսկողության մոդելին և շարժվում դեպի թվային ավտորիտարիզմ: