Կիրակի կամփոփվեն Վաղարշապատի ընտրությունների վերջնական արդյունքները

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Նոյեմբերի 23-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում կամփոփվեն Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Նախնական տվյալներով՝ Վաղարշապատի համայնքապետի ընտրությունում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը։ Երկրորդ տեղում «Հաղթանակ» դաշինքն է, երրորդը՝ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը։

Հիշեցնենք, որ ընտրությունների հաջորդ օրը «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում տեղի ունեցան խուզարկություններ, որից հետո քրեական վարույթի շրջանակներում 5 անձ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ստացավ։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթ նախաձեռնվել է ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ։ Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ։ 

Սևակ Խաչատրյանն ընտրություններից հետո տված ասուլիսում հայտնել է, որ մեղադրյալի կարգավիճակ ունեցողներից երեքին է ճանաչում, որոնցից երկուսը գործող ավագանու անդամներ են։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը Factor.am-ի հետ զրույցում նշել է, որ կենցաղային խոսակցությունը վերածվել է քրեական վարույթի։ Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրյալներին կալանավորման միջնորդություն չի ներկայացրել։ 

Անի Թամրազյան