Տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի վարչապետների հանդիպումը

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Աստանայում տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Օլժաս Բեկտենովի հանդիպումը․ հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և նշել, որ այն կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար: Օլժաս Բեկտենովը վստահություն է հայտնել, որ ՀՀ վարչապետի և Ղազախստանի նախագահի արդյունավետ բանակցություններից հետո իր գլխավորած Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կյանքի կոչվեն: Օլժաս Բեկտենովը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Ղազախստանի ամենաբարձր պարգևին արժանանալու համար և հավելել, որ դա ընդգծում է Հայաստանի՝ Ղազախստանի համար հուսալի գործընկեր լինելու փաստը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ Ղազախստանի բարձրագույն պարգևին: Վարչապետը շեշտել է անձամբ Օլժաս Բեկտենովի հետ հաստատված ամուր գործընկերությունը և շնորհակալություն հայտնել երկու երկրների միջև տնտեսական կապերի խորացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է առևտրատնտեսական փոխգործակցության մեծ ներուժ և հույս հայտնել, որ տրանսպորտային նոր հնարավորությունները նոր ազդակ կհաղորդեն դրա արդյունավետ իրացմանը:

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը և երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։