Ես հայաստանյան իմաստով քաղաքական ռասիզմի ջատագովն եմ. Հայկ Մարտիրոսյան

Լուրեր

24.02.2026 | 23:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.02.2026 | 23:35
Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում. Միրզոյանը՝ Ժնևում
24.02.2026 | 23:30
Ադրբեջանում նախկին քննիչը ձերբակալվել է Ալիևի խոսքերի վերաբերյալ  մեկնաբանության  համար
24.02.2026 | 23:18
ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին
24.02.2026 | 23:10
«Օգտագործեք ձեր ազդեցությունը Ադրբեջանի կառավարության վրա». ադրբեջանցի քաղբանտարկյալները դիմում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
24.02.2026 | 23:06
Ադրբեջանում ջրի պահուստը բավարար է մոտ մեկ տարվա համար
24.02.2026 | 22:59
Վաշինգտոնը ձգտում է ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը. Bloomberg
24.02.2026 | 22:48
Դուրովը հայտարարել է ՌԴ-ում իր դեմ ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին
24.02.2026 | 22:31
TRIPP-ը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին. Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ
24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
Բոլորը

Ես հայաստանյան իմաստով քաղաքական ռասիզմի ջատագովն եմ. Հայկ Մարտիրոսյան
Վաղը` նոյեմբերի 1-ին, Ազգային ժողովում կրկին կքննարկվի վարչապետի ընտրության հարցը: Եթե միակ թեկնածուն` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չընտրվի, ապա խորհրդարանն օրենքի ուժով կցրվի: Ինչպես հայտնի է, հենց դա է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ծրագիրը: Factor.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ արտառոց վիճակ միշտ էլ սպասում է: Ըստ նրա` Ընտրական օրենսգրքի տապալումը հերթական անգամ ցույց տվեց, որ հանրապետականները չեն վախենում: «Աբսուրդ է, իհարկե, որ նրանք կան դեռևս որպես կուսակցություն, խմբավորում , նրանց պատգամավորներն ազատության մեջ են, բայց դա, անշուշտ, այլևս քննության թեմա չէ: Թեև պատմության դասագրքեր կմտնի, որպես հայկական հեղափոխության ամենաանհեթեթ և վտանգավոր բացթողում: Ամեն դեպքում ժողովրդական արձագանքից վախ, կարծում եմ, կունենան: Եվ դա է պատճառը, որ խորհրդարանը կլուծարվի: Թեև, կրկնեմ, որ այդպիսի խմբավորումից ամեն բան ամեն դեպքում սպասելի է»,-կարծիք հայտնեց նա:

Մեր հարցին` ինչպիսի՞ն կլինի ընտրությունների որակը՝ նկատի ունենալով, որ գործելու է հին Ընտրական օրենսգիրքը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Կունենանք ազնիվ, չկեզծված ընտրություններ, բայց դրանք նեխած և քաղցկեղային միջուկ կունենան: Չէր կարելի այս կրկեսի մեջ ներքաշվել: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո անհրաժեշտ էր անմիջապես Հանրապետության հրապարակում լուծարել այլևս ոչ լեգիտիմ և մշտապես ապօրինի Ազգային Ժողովը, կասեցնել օրենսգրքերը` դրանց ժամանակավոր կիրառության բնույթ տալով և արձակել դատավորներին՝ թույլ տալով ժամանակավորապես աշխատել: Դա կլիներ հեղափոխություններին հատուկ խելամիտ գործողությունների համակարգային քայլ: Հիմա մենք քաղում ենք այդ բացթողումների պտուղները: Մի անգամ վարչապետի պաշտոնակատարը հանրապետականներին ուղղված ժողովրդական խոսք ասաց. «Եկել եք, սատանի մայլում քյանդրբազություն եք անում»: Հիմա Սերժ Սարգսյանի օրենքներով և սահմանադրությամբ, փաստացիորեն Սերժ սարգսյանի կողմից կառավարվող Ազգային Ժողովում հեղափոխական կառավարությունը ուղղակի մտել է «սատանի մայլա» և այնտեղ «քյանդրբազություն» է անում: Այդ օրենքներն ու հանրապետականների ձայները «սատանի մայլան» են, որտեղ մենք անելիք չունենք: Պետք էր ի սկզբանե այրել այդ դիվային թաղամասը և մեր քայլերը մաքուր դաշտում կատարել: Հիմա սա շղթայական ռեակցիա է ունենալու: Կասկածելի բազում դեմքեր օրինականորեն և մաքուր ընտրություններով մտնելու են Ազգային Ժողով և այնտեղ մենք հինգ տարի ունենալու ենք հանրային և ժողովրդական հիասթափության շատ պարարտ միջավայր»:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Փաշինյանի` քաղաքական ռասիզմի և բարիկադները քանդելու մասին հայտարարությանը` նշելով հետևյալը. ««Քաղաքական ռասիզմ» եզրույթը քաղաքագիտության մեջ գոյություն ունի: Հարաբերականորեն նոր տերմին է դա: Եվ ունի բոլորովին այլ՝ զուտ ռասայական իմաստ: Հայաստանում այն կիրառվեց բոլորովին այլ՝ մի նոր իմաստով: Ես հայաստանյան իմաստով քաղաքական ռասիզմի ջատագովն եմ, թեև դա սարսափելի բառ է: Բայց եթե խոսք է գնում նախկին ռեժիմի ներկայացուցիչներ հանդեպ քաղաքական դիսկրիմինացիայի մասին, ապա, միանշանակ, դա անհրաժեշտություն է: Այդպես վարվեցին Գերմանիայում՝ միավորումից հետո, Ռումինիայում՝ հեղափոխությունից հետո, իսկ ամենահայտնի դեպքը հետպատերազմական Գերմանիան էր, որտեղ մինչև հիմա ուղղակի քրեական պատասխանատվության են ենթարկում հիտլերյան իշխող ուժի կատարածուներին: Անգամ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որ կոռուպցիայում էր մեղադրվում, զրկվեց քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից: Եթե մենք ուզում ենք պապից ավելի կաթոլիկ լինել և ճերմակաթույր աղավնու դեր ստանձնել, ապա պետք է հիշենք, որ սև ագռավն այնուամենայնիվ մեր մասին է երազում և եթե մենք նրան հեռու չենք վտարում, վտանգում ենք մեր երամի՝ ժողովրդի քաղաքական կայունությունը: Իսկ բարիկադներն անհրաժեշտ է քանդել, բայց միայն այն բանից հետո, երբ դրանց հակառակ կողմում ապաստանած դավադիրները քաղաքական գնդակահարության կենթարկվեն: Եվ թող ինձ ծայրահեղական ու արմատական կոչեն: Նման որակումներ տվողները հեռու են միջազգային քաղաքականությունից և քաղաքական պատմությունից և հերթական պիտակով փորձում են լռեցնել կոշտ, բայց անհրաժետ միջոցների ջատագովներին»:
Քաղաքագետը, գնահատական տալով ԱԺ-ում հնչեցրած Նիկոլ Փաշինյանի ելույթին, կարծիք հայտնեց, որ այն շատ ազնիվ էր և շատ համոզիչ: Միակ ոչ համոզիչ հատվածը, ըստ նրա, Սյունիքի մարզպետի նշանակման պահն էր: Բայց, պարոն Մարտիրոսյանի խոսքով, վարչապետի պաշտոնակատարն իր դիրքորոշման մեջ ազնվորեն համոզված էր։ «Մնացած առումներով դա մեծ հաշվետվություն էր ժողովորդին, որն անհրաժեշտ էր և ցույց է տալիս, որ այս կառավարությունը շարունակում է իրեն հաշվետու համարել իր ժողովրդին: Դա է ամենակարևոր հանգամանքն այդ ելույթի որակի հարցում»,-հավելեց նա:

Հայկ Մարտիրոսյանը դիտարկումներ արեց նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի վերաբերյալ` ընդգծելով. «Նախ՝ կարևոր էր, որ կոշտ որակումներ Հայաստանի հասցեին չեղան: Դրանք կարող էին լինել՝ նկատի ունենալով Սիրիա առաքվող խմբի հանգամանքը: Ընդհակառակը՝ եղան բարեկամական արտահայտություններ: Բոլթոնն ընդամենը խորհրդական չէ: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը շատ ավելի լայն լիազորություններ ունի, քան անգամ ամենաառաջնային որևէ խոհրդական: Դա գործադիր պաշտոն է, որն իր մեջ նաև երկրի անվտանգության քարտուղարի գործառույթներն է պարունակում: Եվ Բոլթոնը խոսեց իր ղեկավարի՝ նախագահ Թրամփի ոճով, երբ վերջինս ցանկանում է բարեկամական ընդգծված ժեստեր անել: Եվ դա դրական հանգամանք էր: Սակայն կարևոր հատվածներից էին զենքի մասին առաջարկն ու Ռուսաստանից հեռանալու բացահայտ ակնարկները: Դրանք երկուսն էլ Երևանի համար շատ զգայուն թեմաներ են, որոնց Երևանում պետք է առավելագույն զգուշությամբ մոտենան:

Դեմարշներ անել Ռուսաստանի դեմ ուղղակի չի կարելի: Բայցև ամենևին չի կարելի հեռու վանել Միացյալ Նահանգները, որը հիմա, առավել քան երբևէ, այս վարչակազմի առաջնորդությամբ, պրոակտիվ և ամերիկակենտրոն քաղաքականություն է վարում: Հայաստանը շատ կարևոր դերակատարում է ստանձնում ԱՄՆ համար, ինչպես ասաց դեսպան Բոլթոնը, բայց կարող է կուլ գնալ ամերիկյան պատժիչ մեքենային, եթե անխոհեմ քայլեր կատարի: Մյուս կողմից՝ լրջագույն պատժիչ մեքենա ունի և Ռուսաստանը, որը նույնպես չի վարանի քաշել ձգանը: Սա լրջագույն թեմա է, որի մասին Երևանում շատ խորը պետք է մտածեն և այնպես անեն, որ դուրս չգան Հայաստանում դարերով ձևավորված բանաձևից, որով ոչ թե երկու գերտերությունների արանքում է պետք մնալ, այլ՝ միջև: Կարծում եմ՝ Բոլթոնի խոսքերը ուղիղ էին, անկեղծ և ամերիկյան մոտեցումը հստակորեն արտահայտող: Երևանում պետք է լավ մտածեն նոր աշխարհաքաղաքական դասավորությունների մասին: Եվ այդ դասավորություններում Երևանի դիրքը առավել պաշտպանված և առավել իմաստուն պետք է լինի բոլոր կողմերի հանդեպ: Հայաստանն այլընտրանք ուղղակի չունի»:

Լեւոն Փանոսյան