Գիտնականները WhatsApp-ի 3,5 միլիարդ օգտատիրոջ տվյալներ են հավաքել՝ օգտագործելով ծառայության խոցելիությունը

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վիեննայի համալսարանի հետազոտողները հավաքել են WhatsApp-ի 3,5 միլիարդ օգտատիրոջ տվյալներ՝ օգտագործելով ծառայության վեբ տարբերակի խոցելիությունը։ Wired-ը հաղորդում է, որ այն թույլ է տվել օգտատերերին ստուգել հաշիվները հեռախոսահամարով և տեսնել իրենց անունն ու պրոֆիլի լուսանկարը, նույնիսկ երբ գաղտնիության կարգավորումները միացված են եղել։ Բացի այդ, ծառայությունը չի ունեցել սերվերին հարցումների հաճախականության վերաբերյալ սահմանափակումներ, ինչը թույլ է տվել ժամում ստուգել մինչև 100 միլիոն համար, գրում է The Insider-ը։

Արդյունքում, գիտնականները հավաքել են օգտատերերի համարներ նույնիսկ այն տարածաշրջաններից, որտեղ WhatsApp-ն արգելափակված է։ Պրոֆիլի լուսանկարները տեսանելի են եղել օգտատերերի 57%-ի, իսկ կարգավիճակի թարմացումները՝ 29%-ի պարագայում։ Վերջինը պայմանավորված է եղել օգտատերերի գաղտնիության կարգավորումներով։

Հետազոտողները նաև որոշ օգտահաշիվներում հայտնաբերել են կրկնվող կրիպտոգրաֆիկ բանալիներ, որոնք տեսականորեն թույլ են տալիս վերծանել այլ մարդկանց հաղորդագրությունները: Գիտնականներն այս խնդիրը կապել են մեսենջերի ոչ պաշտոնական հաճախորդների օգտագործման հետ:

WhatsApp-ի սեփականատեր Meta ընկերությունն արդեն իսկ սերվերի մուտքի սահմանափակումներ է ներդրել, սակայն օգտատիրոջ հեռախոսահամարը մնում է տեսանելի պրոֆիլում և թաքցնելու հնարավորություն չկա։

Նշվում է, որ Meta-ն տեղյակ է եղել այս խոցելիության մասին առնվազն 2017 թվականից (այն ժամանակ ընկերությունը դեռևս հայտնի էր որպես Facebook):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի