Հրդեհ Ռյազանի ձեռնարկության տարածքում․ ենթադրաբար, կրկին հարձակման է ենթարկվել նավթավերամշակման գործարանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

ՌԴ Ռյազանի մարզի նահանգապետ Պավել Մալկովը հայտնել է ձեռնարկության տարածքում հրդեհի բռնկման մասին, որն առաջացել է անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով։ Նա չի նշել, թե որ գործարանի մասին է խոսքը, հայտնել է միայն, որ տուժածներ չկան, գրում է Current time-ը։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է տարածաշրջանի վրա ուկրաինական 16 անօդաչու թռչող սարքերի խոցման մասին: Astra-ի վերլուծության համաձայն՝ համացանցում հայտնված տեսանյութը նկարահանվել է Բիստրեցկայա փողոցի մոտակայքում, հարվածի թիրախ է դարձել Ռյազանի նավթավերամշակման գործարանը: Ուկրաինական Supernova+ տելեգրամ ալիքը նույնպես հայտնել է նավթավերամշակման գործարանի վրա հարձակման մասին:

Astra-ն հաշվարկել է, որ սա Ռյազանի նավթավերամշակման գործարանի վրա առնվազն ութերորդ հարձակումն է 2025 թվականի սկզբից ի վեր։ Ավելի վաղ, նավթավերամշակման գործարանը հարձակման էր ենթարկվել նաև նոյեմբերի լույս 15-ի գիշերը։ Reuters-ը, հղում անելով ոլորտի աղբյուրին, հայտնել էր, որ նավթավերամշակման գործարանը հարձակումից հետո դադարեցրել է հում նավթի վերամշակումը և մինչև նոյեմբերի վերջը կմնա անգործուն։

Ռյազանի նավթավերամշակման գործարանի վրա հարձակման պաշտոնական հաստատում դեռևս չկա։

Այս ձեռնարկությունը պատկանում է «Ռոսնեֆտ»-ին, այն Ռուսաստանի հինգ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է։ Ռուսաստանի նավթագազային օբյեկտների վրա ուկրաինական հարվածների ինտենսիվությունը կտրուկ աճել է 2025 թվականի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին։

Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ ռուսական նավթավերամշակման գործարաններում նավթի վերամշակման տեմպերը կնվազեն առնվազն մինչև 2026 թվականի կեսերը՝ ուկրաինական հարվածների պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի