Ինչ է կատարվում Գյումրիի ավագանու կուլիսներում․ ավագանու անդամների՝ մանդատից հրաժարումների հետքերով

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Գյումրու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավագանու մանդատներից հրաժարվելու կամ ընտրական ցուցակը լքելու դիմումներ է ստացել:

Կալանավայրում գտնվելու պատճառով նախ մանդատներից հրաժարվեցին Գյումրիի ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության անդամներ Գևորգ Ղուկասյանը և Սեդրակ Խաչատրյանը, նրանց փոխարինեցին նույն կուսակցությունից ցուցակի հաջորդ համարները՝ Տիգրան Ավագյանը և Սամսոն Էլբակյանը։ Այս մասին Factor TV-ն տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Նշենք, որ Գևորգ Ղուկասյանը Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն է։

Սակայն, դեռ մանդատը չվերցրած Տիգրան Ավագյանը ևս կալանավորվեց և կալանավայրից ներկայացրեց մանդատը վայր դնելու մասին դիմում։ Ավագյանի մանդատը պետք է հանձնվի «Կոմունիստական կուսակցության» ընտրացուցակի հաջորդ համարին՝ Արտյոմ Մկրտչյանին, որն այս պահին զբաղեցնում է համայնքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետի պաշտոնը, սակայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը թույլ չի տալիս համատեղել այդ պաշտոնը մանդատի հետ։ Մկրտչյանը մեկ ամիս ունի կողմնորոշվելու համար՝ ուզում է ավագանու անդամ դառնալ, թե մնալ բաժնի պետի պաշտոնում։

Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի առաջիկա նիստում կքննարկվեն նաև «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյանի և Կոմունիստական կուսակցության ցուցակում ընդգրկված Գնել Մանուկյանի ինքնաբացարկի միջնորդությունները։

Միրզոյանի մանդատը պետք է փոխանցվեր Հասմիկ Խաչատրյանին, սակայն նա ևս ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Ավագանու անդամի մանդատը փոխանցվելու է Արտակ Հովսեփյանին։

Գյումրիի քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ գործընթացի շուրջ ավելորդ աղմուկ է տարածվում, ինտրիգ է ստեղծվում։

«Մարդիկ կան, որոնք հրաժարվել են մանդատներից, ցուցակի հերթականությամբ գնում են, փոխարինողներն կլինեն։ Ինչի՞ են ինտրիգ ստեղծում չեղած տեղը, չեմ հասկանում։ ՔՊ-ի սարքած հերթական բաներն են»,- նշեց նա։

Եվգենյա Համբարձումյան