«Ավետիք Աթաբեկյանն անձամբ ա խփել Տիգրան Խաչատրյանին, նկարը կա՝ ոնց ա ընկել կաբինկի դեմը»․ Քլոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Ազգային ժողովում շարունակվում է ««Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո» թեմայով հանրային քննարկումը:

Այդ իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, նույնպես մասնակցում է քննարկմանը։ Նա Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանից հետաքրքրվեց՝ պարզվե՞լ է, թե ով է հրաման տվել կիրառել «Չերյոմուխա 7» տեսակի զենքը, որի կիրառությունն արգելված է։

Ի պատասխան Նահապետյանը նշեց, որ անձանց մեղադրանք ներկայացնելու համար փամփուշտի և զենքի հստակ նույնականացում է անհրաժեշտ․ «Եթե նույնականացում չունենանք, անորոշ շրջանակի չեն կարող մեղադրանք ներկայացնել»։

Քլոյանը շարունակեց․ համոզված է, որ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի ենթասպա Ավետիք Աթաբեկյանն է սպանել «Մարտի 1»-ի զոհերից Տիգրան Խաչատրյանին։

«Աթաբեկյանի հրամանատարն ասում է՝ ես եմ հրաման տվել, որ իր ենթական կրակի «գռուզավոյ» մեքենայի «կաբինկին»։ Այդ ժամանակ Տիգրան Խաչատրյանը երեսն ասֆալտին ընկած էր այդ նույն մեքենայի մոտ։ Աթաբեկյանն ասել է՝ տեսել է, որ ղեկին վարորդ է նստած եղել, ես ձգանը ձախ թեքեցի, այդ ժամանակ կրակեցի։ Բա դու չտեսա՞ր մեքենայի դռան հայելուց բռնված Տիգրան Խաչատրյանին, «կաբինկի» մեջի նստածին տեսար։ Փաստ ա, որ Ավետիք Աթաբեկյանն անձամբ ա խփել Տիգրան Խաչատրյանին, նկարը կա՝ ոնց ա ընկել կաբինկի դեմը»,- նշեց Քլոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։