Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ը պաշտոնական այցով կմեկնի Աստանա
Քաղաքականություն
17.11.2025 | 19:50
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ը պաշտոնական այցով կմեկնի Աստանա։
«Այցի ծրագիրը ներառում է երկու երկրների պատվիրակությունների միջև բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկվեն Ղազախստանի և Հայաստանի միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդման հեռանկարները»,- ասվում է Ղազախական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի